«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՍԱ ԻՆՉԻ՞Դ ԷՐ ՊԵՏՔ

ԱՍԱ ԻՆՉԻ՞Դ ԷՐ ՊԵՏՔ
26.02.2010 | 00:00

ՈՒկրաինան մեծ երկիր է, բայց, արի ու տես, որ իր ուզած թեկնածուի դեպքում էլ Ռուսաստանի սիրտը չի հովանում ու չի հովանում: Այն, ինչին երեկ ականատես եղանք միջազգային լրատվամիջոցները քրքրելով` Յանուկովիչի ինաուգուրացիային «նվիրված» նյութերը «դիտելով», վեր էր ամեն պատկերացումից: Մտածում ես` դե, եթե ՈՒկրաինայի հետ է Ռուսաստանն այդպես վարվում, ապա...
Ինչևէ, առանց «լյապերի» չի անցել նաև «ազգի լավագույն գենոցիդը» գնահատող, «Աննա Ախմետովային» բարձր գնահատող Յանուկովիչի ինաուգուրացիան ևս:
Նախ` նախորդ օրը Ռուսաստանի նախագահ Մեդվեդևն այնպիսի կազուսի առջև է կանգնեցրել խեղճ նորընտիրին, որ մտածում ես` երևակայությունից ոչ խեղճ Ռուսաստանը, որը մշտապես նախընտրում է «սապոգն ու տապորը», «պրոստը» երևակայության ավելցուկ ունի, և ամենասուրբ պահին անգամ կարող է ձեռը պարանին գցել` այն օճառելու համար:
Այսպիսով, բացի այն, որ Ռուսաստանն անչափ «ցածր» մակարդակով է մասնակցել Յանուկովիչի երդմնակալության արարողությանը (չի մասնակցել ոչ միայն Մեդվեդևը, ինչի ակնկալիքն ուներ Յանուկովիչը, չի մասնակցել նաև Պուտինը, Գրիզլովն ու Նարիշկինն են մասնակցել), և ուրեմն` «նախորդ» օրը «գոսպոդին» Մեդվեդևը, որը, ի դեպ, շատ լավ է խոսում հրեաների լեզվով, ռուսերեն հրամանագիր է ստորագրել, որ ռուսական զորքերի մայիսմեկյան շքերթը պետք է տեղի ունենա Սևաստոպոլում: Այո՜, պարոնայք: Իսկի հարկ էլ չի համարել հարցնել` կարելի՞ է, «սուվերեն ՈՒկրաինա», մի քիչ էլ ձեր երկրում «պարադ» անենք: Թույլ կտա՞ք: Ո՞չ: Ղալաթ կանեք:
Այսպիսով, Ռուսաստանը շատ հստակ հասկացրել է Յանուկովիչին` ոչ միայն խոսք լինել չի կարող ՆԱՏՕ մտնելու մասին (պատկերացնո՞ւմ եք` Ռագոզինը «քննարկում» է Ռուսաստանի ՆԱՏՕ մտնելու հարցը, բայց «էստեղ» միանգամից ՈՒկրաինային ցույց են տալիս դուռը), խոսք լինել չի կարող նաև ՎՈՒԱՄ-ի մասին:
Այնպես որ, սրանից հետո արագ արձագանքման օպերատիվ գծով մեզ օգնության կհասնի, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ-ի նոր անդամ ՈՒկրաինան: «Ժդյոմս»:
Երևի դրա՞ համար էր մեր նախագահ Սարգսյանը ելել-հասել «Կրեշչատիկ» (լավ` Պահքի այս շրջանում ասենք` «Պեչորսկիե Լավրի»), թե չէ միայն Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպելու համար չարժեր այդքան ճամփա կտրել:
Չնայած չի բացառվում, որ մեր Սարգսյանը մտածած լիներ` դե որ Մեդվեդևը գալո՜ւ է...
Մյուս կողմից էլ` հո չէ՞ր թողնի Ծառուկյան Գագիկը գնար` միջպետական էս կարևոր պահին ԲՀԿ համագործակցությունը «մեր լավ, թանկագին (արդեն թագավոր) ընկեր» Յանուկովիչի հետ վառ պահեր:
Սերժ Սարգսյանը Մեդվեդևի նման Յանուկովիչին պիտի՞ հասկացներ, թե «первым делом - самолеты, ну а девушки - потом»: Ոչ մի բան նկատի չունենք սա ասելով։ Ո՜չ մի բան:
Պարզապես շարունակում ենք յանուկովիչյան «լյապերի» թեման։ Եվ ուրեմն, ուկրաինական Ռադայի երկաթե դուռը հազիվ են պահել, որ Յանուկովիչի ճակատը չդիպչի դրան, հետո էլ, ԿԸՀ-ի ղեկավարի ձեռից վերցնելով պրեզիդենտի իր մանդատը, Յանուկովիչն այն արագ խոթել է պիջակի ծոցագրպանը:
Էս բոլորը, սակայն, առ ոչինչ են այն հանգամանքի առաջ, որ նրան երդվեցրել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
Փաստորեն, ընդհանրապես լավ ենք պրծել:
Փաստորեն, Ռուսաստանը կարողանում է նաև նման ճնշումներ կիրառել:
Շնորհակալություն մեր բաժին Աստծուն ու Վեհափառին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ