Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ

ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ
20.05.2011 | 00:00

Մեկնումից առաջ «քաղաքացիական հասարակության» անխոնջ մարտիկ տիկին Մարի Յովանովիչը հանդես կգա ևս մեկ քաղաքացիական նախաձեռնությամբ:
Թվում էր, թե «Կմարաների» ժամանակներն անցել են, և ֆեյսբուքային տեխնոլոգիան լրիվ բավարար է ժամանակակից ԱՄՆ-ին` յուր բարեպաշտ նպատակներին հասնելու համար: Հը՛ը:
Մեկնումից առաջ տիկինը Հայաստանին ևս մեկ ժառանգություն կթողնի` ամերիկյան շրջանավարտների կուսակցությունը, որը, ըստ լավատեղյակների, մինչև մայիսի 26-ը կգրանցվի:
Թվում էր, թե Ղրղզստանում կակաչների և ձիերի վրա հույս դրած ամերիկյան քաղտեխնոլոգիան մեզանում պետք է որ բավարարված լինի յուր բազմատեսակ ֆավորիտներով: Բայց չէ: Ընդ որում, անձերի մակարդակով վիճակն այնքան էլ վատ չէ, իսկ մաքուր, զտարյուն արևմտյան կուսակցության առումով ամբողջովին «բանկրոտ» է: Ոնց մեր լավ բարեկամ Չեռնոմիրդինն է ասում` ինչ անում են, յա Կալաշնիկով է ստացվում, յա ԽՍՀՄ:
Ասենք` նույն «Ժառանգություն» կուսակցությունը. միայն Աստված ու Սերժ Սարգսյանը գիտեն, թե այնտեղ ում պոչն ում տակ է, ում մարդն է Ռուբեն Հակոբյանը (ճիշտն ասած` մենք էլ գիտենք), ում մարդը` Ստյոպան (Ստյոպա, հանգիստ, այդ հարցը` բա դո՞ւ ում կնիկն ես, մեզ Սուրեն Աբրահամյանն արդեն տվել է, էն էլ մի տասը տարի առաջ):
Գումարած, որ խեղճ Ամերիկան ինչե՜ր է անում Րաֆֆի Հովհաննիսյանի համար. է՛լ «Չեթթեմ հաուզ», է՛լ ծոմի ժամանակ անհատական համագործակցության ծրագիր (ՆԱՏՕ-ի շրջանակներո՞ւմ), է՛լ եվրոպական դիվանագետների «բիրիքով» այց։ Չէ՛, բան չի ստացվում «Ժառանգությունից»: Շատ խայտաբղետն է:
Ավելին, ասում են` Րաֆֆին ինքը ահավոր հոգնատանջ է այդ կուսակցությունից, և չի բացառվում, որ հանգրվանի յովանովիչյան կուսակցությունում, ղեկավարի այն` «Ժառանգությանն» էլ իր հետ քրքաշ տանելով:
Որոշ տեղեկություններով էլ` հնարավոր է այնտեղ հանգրվան գտնեն նաև ոչ անհայտ նախկին ՀՀՇ-ականներ Արարատ Զուրաբյանը (հիշենք, որ Արոն և յուր ողջ ընտանիքը «Գրին քարտ» ունեն` դեռ ՀՀՇ նախագահ եղած ժամանակից, և տարվա մեջ մի քանի անգամ հանգրվանում են Նահանգներում), Խաչիկ Քոքոբելյանը, տրվում է նաև Կարապետ Ռուբինյանի անունը:
Մի քիչ խառն է ստացվում, բայց դե:
Ի դեպ, չմոռանանք, որ մենք ունեինք (ով չունի, կորցրել է) նաև անգլիական շրջանավարտների կուսակցություն: Այո, մեր ՄԻԱԿ-ը` թյուրիմացաբար և մեր վերջինը` ճակատագրով:
Պարզվում է` ոչ վերջինը: Հիշենք, նույն ՄԻԱԿ-ը կարողացավ 2007-ի ընտրությունների կինդեր-սյուրպրիզը դառնալ` բավականին հետաքրքիր և խոստումնալից մեկնարկով, ինչը իշխանամոտիկ դառնալու պատճառով կանխակայվեց, չնայած անգլո-սաքսոնական տեխնոլոգիաները նույնպես զորավոր են, և չի բացառվում, որ բրենդի կրկնություն պարգևեն ՄԻԱԿ-ին:
Մեր «մեծ» հայրենակից, բրիտանահպատակ Արմեն Սարգսյանի (հա, ի դեպ, ո՞ւր է նա, ոչ ձենն է լսվում, ոչ ձունը. Սերժ Սարգսյանի` Անգլիայի թագուհուն տեսնելուց, «Չեթթեմ հաուզում» ելույթից հետո Արմեն` «նիխտ») արարած ՄԻԱԿ-ում տեղյակ չէին տիկին Մարիի հերթական նոու հաուից: Ասել, թե խանդով էին վերաբերվում նոր կուսակցության ստեղծման գաղափարին, էդպես չէր։ Կարող է` մի բան գիտեին, դրա՞ համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ