Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«ՄԱՆԹՈ՞ ԵՍ, ԱՊԵ-ԱՊԵ»

«ՄԱՆԹՈ՞ ԵՍ, ԱՊԵ-ԱՊԵ»
21.02.2012 | 00:00

Օսկանյանի` ԲՀԿ-ում «հայտնության» առաջին պտուղներն իրենց ուշանալ չեն տա: Մեր ունեցած տեղեկություններով, նա դեռ ոտքը ԲՀԿ-ի գրասենյակ չդրած` պտղաբերություն է ուզում ունենալ` ԲՀԿ-ի արտաքին քաղաքականության, եվրաինտեգրման դատարկ մնացած ճամփեքին, վեկտորը Բատկա-Լուկաշենկոյից տեղափոխելով դեպ մեծ եվրոպաներ:
Օսկանյանը Մեծն Պյոտրի նման ուզում է ԲՀԿ-ի համար պատուհան բացել դեպ Եվրոպա, մեկ փոքրիկ տարբերությամբ` «ֆլոտ չունի»:
Եվ ուրեմն, EPP-ից դաժանորեն մերժված. ընդ որում, այնպես, որ առայսօր որևէ պատասխան այդ կառույցից այդպես էլ չի ստացվել, թե «յարաբ» ինչու էս մեր «այլընտրանքային» ԲՀԿ-ին «Յուրոփներում» այդքան դաժան մերժեցին, չսիրեցին, որ մի պատասխանի էլ արժան չարին «օսկանյանա-քոչարյանացվող» կուսակցությանը: Եվ ուրեմն, Օսկանյանը պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն առաջիկայում անդամակցի Եվրոպական լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը (սա էն է, որին անդամակցում է նաև ՀՀՇ-ն):
Սույն լուրը ուղղակի ծիծաղեցրել է այդ կուսակցության եվրոպական ներկայացուցիչներին, զարմանք պատճառել վերջիններիս, որ եթե գաղափարական պատճառներով EPP-ն նրանց չի «վերցրել», ո՞նց է մտքներով անցել դիմել իրենց. «Լավ է սոցիալ-դեմոկրատներին չեն դիմել, թե չէ, ընդհանրապես, զավեշտ կլիներ»,- արձագանքել են այդ կուսակցությունից:
Փաստորեն, Օսկանյանի մոտ ամեն ինչ էսպես «վագրաթռիչ» է ստացվում և մնում ցանկությունների մակարդակում:
Բայց ի՜նչ լավ կլիներ:
Կրեմլի «արաղից» հետո, փաստորեն, դա կլիներ երկրորդ «ուտիշիտելնի պրիզը» Կոլյայիչ Գագիկի համար` կուսակցությունն իր ձեռքից դեպ Օսկանյանի «ձեռք» սահուն ինտեգրելու, Քոչարյանին հետ բերելու ճամփեքին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ