ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԱԿՈՎ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է, ՔԱՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԱԿՈՎ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է, ՔԱՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ»
16.03.2012 | 00:00

«Երևի ԱԺ ամբիոնը հարթակի հետ են շփոթել: Օրինակ, չգիտեմ՝ Շուշանիկն այնտեղ ինչո՞վ է զբաղվելու: Երգչուհին ի՞նչ գործ ունի ԱԺ-ում: Կոմկուսի սինդրոմն է աշխատելու՝ հինգ կթվորուհի, երկու շինարար, մի բազմազավակ մայր: Մարդիկ են լինում, որ խորհրդարանի նիստի ընթացքում քնում են, հավանաբար, Շուշանիկին բերում են, որ երգի, զարթնեն»,- անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակը երգիչներով համալրելու փաստին, երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, հընթացս նկատելով, որ առաջիկայում հանրությանը հայտնի որոշ մարդիկ ևս կանդամակցեն ՀՀԿ-ին: Ըստ բանախոսի` ՀՀԿ-ն իր առջև խնդիր է դրել ձևավորելու մոնոլիտ իշխանություն՝ 65-70 մանդատ ձեռք գցելով: «Ընտրարշավն արդեն մեկնարկել է, սակայն իշխանություն-ընդդիմություն հարթությունում չէ պայքարը: Առկա են ՀՀԿ-ԲՀԿ ոչ հարթ հարաբերություններ, նույնը կարելի է ասել նաև ՀԱԿ-ի ներսում առկա գործընթացների մասին: Այս ընտրական ցիկլը կարող է որոշակիորեն ազդել ՀԱԿ-ի միասնականության վրա»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե այս պահին չլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, չի լինի նաև ՀԱԿ-ը:
Չհամաձայնելով, որ խորհրդարանում մանդատներ ստանալուց հետո ՀԱԿ-ն իր գերխնդիրն ավարտված կհամարի, Սուրենյանցը շեշտեց. «ՀԱԿ-ը ստեղծվում էր որպես քաղաքական ուժ, որ տասնամյակներ շարունակ պիտի լինի քաղաքական դաշտում: Այլ բան է, որ այն, ինչ ծրագրել էինք, ու այսօրվա իրականությունն ադեկվատ չեն: Այն ընթացքը, որին այսօր ականատես ենք, գոնե ինձ համար արդարացված չէ»: ՀԱԿ-ը պիտի փորձի օգտագործել նաև ԱԺ ամբիոնը, կարծում է Սուրենյանցը, որպես լրացուցիչ հարթակ: «Եթե ես լինեի Տեր-Պետրոսյանի փոխարեն, նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը չէի առաջադրի»,- ընդգծեց բանախոսը՝ կոնգրեսում, այսօրվա լիդերից բացի, նախագահի լավագույն թեկնածու համարելով Արամ Սարգսյանին:
Սուրեն Սուրենյանցը նաև տեղեկացրեց, որ այս ընտրություններին ոչ մի ձևաչափով չի մասնակցելու, չնայած առաջարկներ ստացել է, իսկ թե ո՞ր ուժերից, չցանկացավ բացահայտել, «մեկ` իշխող, երկու` ընդդիմադիր»: «Այս ընտրությունները գաղափարական-քաղաքական չեն լինելու: Մի կողմից` փող, մյուս կողմից` իշխանության ձգտող ընդդիմություն»,- իր չմասնակցությունն այսպես պատճառաբանեց ակումբի հյուրը, այդուհանդերձ շեշտելով, որ իր քվեն տալու է ՀԱԿ-ին, քանի որ քաղաքական համակրանքի «թիրախը» «Հանրապետություն» կուսակցությունն ու նրա լիդեր Արամ Սարգսյանն են: Սակայն համոզված է՝ ընտրություններից հետո Արամ Զավենիչը վայր կդնի մանդատը: Չնայած անձամբ մասնակցություն չի ունենալու ընտրություններին, բայց որոշ ընտրատարածքներում Սուրենյանցն աջակցելու է իր ընկերներին, իսկ եթե պարզվի, որ վերջիններս կաշառք են բաժանում, կհրաժարվի նրանց կողքին կանգնելուց:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ապագա խորհրդարանում դոմինանտ ուժեր են լինելու երեքը՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ: Կլինեն նաև ՀՅԴ-ն, իսկ «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» մանդատ կունենան, եթե դաշինքով մասնակցեն ընտրություններին: Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ այս ընտրություններն ավելի որակյալ են լինելու, քանի որ. «Նախ ԲՀԿ-ի գործոնն առավել մրցակցային է դարձնելու ընտրությունները, հետո էլ այս անգամ Սերժ Սարգսյանը չունի այն վտանգավոր ախոյանը, ինչ 2008-ին էր՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, քանի որ այն ժամանակ ՀԱԿ-ի վարկանիշը շատ ավելի բարձր էր, ինչը լուրջ մարտահրավեր էր իշխանությունների համար: Հետո էլ Սերժ Սարգսյանն իր մարդկային որակով շատ ավելի բարձր է, քան Ռոբերտ Քոչարյանը»,- նշեց քաղաքագետը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ