«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ԵՎ՝ «ԱԶԱՐՏՈՎ»

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ԵՎ՝ «ԱԶԱՐՏՈՎ»
22.02.2011 | 00:00

Աշխարհը եռում է: Տարածաշրջանում ինկուբացիոն գործընթացներ են տեղի ունենում: Ընդ որում՝ հետաքրքիր ռոտացիայով. մեկ Արևմուտքն է խաղը վերցնում իր ձեռքը, մեկ՝ Ռուսաստանը: Հայաստանյան զարգացումներն էլ պակաս հետաքրքիր չեն:
«ЧТО ЭТО РЫДАЕТ ШАРМАНКА?»
Մարտի 5-ին Սոչիում (էն օրը Պուտինն ու Մեդվեդևը միասին Սոչի էին գնացել, «տեսա՞ք, ինչ եղավ». տեսարժա՜ն էր. Պուտինը չէր թողնում Մեդվեդևը խոսի ժողովրդի հետ, մի գլուխ մեջ էր ընկնում՝ հասկացնելու, որ «ինքն է տեր», Մեդվեդևն էլ իր հերթին «четко» ընդհատում էր նրան ու իր խոսքն առաջ տանում, ցույց տալու՝ «ինքն է տեր», բայց մեկ է՝ Պուտինը չեկիստորեն համառ՝ մեջ էր ընկնում ու «мочить-ային-իմաստուն» մտքեր հայտնում), սպասվելիք հանդիպումից առաջ, հայաստանյան զարգացումները նույնպես բավականին հետաքրքիր են ստացվում:
Նոն-ստոպ տարբերակով կոալիցիան «ազգայնորեն միաբանվեց»: Դաշնակցության սրտին էլի ծանրացավ (հետաքրքիր է՝ նախագահականից իջեցված շրջաբերականի՞, թե՞ ռուսական ծագման «ծանրացմամբ») ազգի, այս անգամ՝ «ընտրական» վիճակը, ու իր շուրջը հավաքելով ռուսական «слой»-ը, փիքր արեց ծերուկը՝ հերթական ընտրական «տորգին» ընդառաջ:
Ընդդիմությունը հրավիրեց իր հերթական հանրահավաքը, որը հետաքրքիր վիբրացիոն պասաժ դարձավ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտի համար:
Հիշենք՝ հանրահավաքը տեղի ունեցավ «Ստրատֆորի» արձանագրումների ֆոնին. այն է՝ Հայաստանում սոցիալական հեղափոխություն հնարավոր չէ: Մի փոքրիկ ձգենք պաուզան ասելու, որ «ջհուդամասոնական» (կենտրոնը, իրոք, հրեա-ամերիկյան է և ժամանակին ոչ Wikileaks-ի չափ, այնուհանդերձ, համաշխարհային զարգացումների համար որոշակի ֆոն ապահովեց) «Ստարտֆորը», այո, գուցե և այլևս պրոֆեսիոնալ չէ, սակայն որ վերջինս «բան էր հասկացնում» մեր ընդդիմադիրներին, և «ի սկզբանե այդ բանը» հենց առաջին օրը Ճգնաժամանային միջազգային խմբի հետ տևական աշխատած Լևոն Զուրաբյանը հասկացել և թերթերից մեկում էլ «знак» էր ուղարկել, ինքնին ակնհայտ էր (Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթում այդ ազդանշանումը նույնպես կար. այս մասին՝ ներքևում):
Տողերի արանքում էլ պարզապես հիշենք, որ «Fօreign Policy»-ն էլ իր հերթին ու «Ստրատֆորին» զուգահեռ, խիստ հստակ արձանագրեց՝ «այդ Խաչիկյանն Ադրբեջանն է». հեղափոխությունը տեղի կունենա Ադրբեջանում (մարտի 5-ի շեմին ռոտացիոն պրեսինգի այս տեխնոլոգիային մենք կանդրադառանք առաջիկայում՝ այդ հանդիպման «շրջանակներում»), ինչի արդյունքում էլ իբր Ադրբեջանում մեծ խուճապ է: Թողնենք ղարաբաղյան զորավարժությունների, նույն օրերին հերթական դիվերսիան անհաջողությամբ «պսակած» Ադրբեջանը մի քիչ էլ այս առիթով խուճապահար լինի, մենք առաջ անցնենք:
ՀԱԿ-ի հանրահավաքին «ուղեկցող» հաջորդական երևույթը տարաբախտ կոալիցիայի նույնքան տարաբախտ միացումն էր: Հիշենք՝ այդ միացումը տեղի ունեցավ Կարասինի` Հայաստանում գտնվելու ֆոնին: Նույն Կարասինի «ֆոնին» տեղի ունեցավ նաև Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման երկարացումը, ինչը, ըստ ամենայնի, հայկական կողմից՝ Ռուսաստանին արվող զիջումների շրջանակում պետք է դիտել, որովհետև բոլորն այդ պաշտոնում սպասում էին Գագիկ Հարությունյանի զարմիկին, այն է՝ Սերժ Սարգսյանի «Գոդոյին» (եզրակացնե՞նք, որ Սերժ Սարգսյանի հաջորդական՝ կադրային «բարեփոխչական-թարմացումները» նույնպես մասնակի կանգ կարձանագրեն, կարծում ենք՝ չէ), սակայն Գոդոյի պես, նա էլ չեկավ:
Այսպիսով, խիստ առանցքային այդ պաշտոնում մնաց համակարգային «ոսկոր», խի՜ստ ռուսական «ուկլոնով» մարդը, որն իր «երկարացումից» առաջ մի լավ կռիվ տվեց արևմտյան «պակետի», կոնկրետ դեպքում՝ արդարադատության նախարարի, այն է՝ «բարեփոխիչների երրորդ սերնդի» ներկայացուցչի հետ, և բոլորս համերաշխ առաջին անգամ լսեցինք նրա ձայնը (լավ բաս էր), և կարծես թե անհարկի, որովհետև այդ կարգի քննարկումները մինչ կառավարության նիստ պետք է որ տեղի ունեցած, մտքերն արտահայտված, «ամփոփված» լինեին: Պարզապես պետք էր ցույց տալ՝ «who is who», ցույց տրվեց:
Ձայնը` «Կուժ ասեմ՝ կուլա արագ լսիր» չափաբանության մեջ էր, որովհետև որքան էլ թվում է, թե ամերիկա-ռուսաստանյան հարաբերությունները վերջին շրջանում «վերաբեռնվում» են, այնուհանդերձ, այս օրերին, երբ պայթում է արաբական աշխարհը, Ծոցի երկրներում ահավոր մեծ արագությամբ ստատուս քվո է փոխվում՝ առաջին հայացքից հասկանալի, սակայն խորքում ահավոր անհայտ հավասարումների արդյունքում, երբ օրակարգում է հայտնվում մեր տարածաշրջանը՝ Իրանով հանդերձ, ղարաբաղյան խնդրով էլ պրեսինգը հասնում է աննախադեպ չափերի, հասկանալի է դառնում, որ ազդեցության ամեն միլիմետրի համար աշխարհը ելել է խիստ անողոք ճակատամարտի:
Այդ ֆոնին էլ, փաստորեն, վերջին ամիսներին մասնակի ապատիայի մեջ հայտնված, ներքին անջատողականություն ու անորոշություն ապրող ՀԱԿ-ը միտինգ էր հրավիրել, և միտինգային քանակական ցուցանիշները եկան հավաստագրելու՝ ՀԱԿ-ի մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված էին:
Իսկ թե նոր «ալեգորիան» որ կողմին՝ «հնացած-չեկիստական շարմանկայով» աշխարհում շրջող Ռուսաստանին, Wikileaks-ն ու Ֆեյսբուքը «ռեսթ» արած Միացյալ Նահանգներին, թե երկուսին միասին (ինչպես եղավ 2008-ին) առավել շահեկան «կթվա» խաղի այս փուլում, կերևա առաջիկայում:
Երևի դա էր նաև պատճառը, որ Տեր-Պետրոսյանի ելույթը կառուցված էր «ոչ շիշը, ոչ քյաբաբը» ոսկի սկզբունքով:
«ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔՍ ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻԴ ՎՆԱՍ ՉԻ՞»
Ելույթը, կարծես, փոքր-ինչ ժամանակավրեպ էր: Առաջին հայացքից:
Ամենահետաքրքիրը ողջ հանրահավաքի ընթացքում, սակայն, այն էր, որ որևէ անդրադարձ, գնահատական չեղավ կոալիցիոն հուշոտ գրին: Որևէ արմատական ընդդիմադիր դույզն-ինչ «հուշ» չապրեց երկրի համար այդքան կարևոր իրադարձության առիթով:
Չենք կարծում, թե դա առ ԲՀԿ ուղղված հատուկ-մարդասիրական ակտ էր: Չէ, չենք կարծում: Կարծում ենք՝ դա առավել մայր-Ռուսաստան ուղղված պասաժ էր. գիտենք՝ ՀԱԿ-ը, մանավանդ վերջին շրջանում, անչափ խոր սիրով է սիրում ռուսական «օրհնված ոտքն ու սապոգը»: Գիտենք և տեսանք, որ կոալիցիան հուշոտվեց Կարասին Գրիգորիի (չխառնել Գրիգորիչի հետ) բարձր հովանու ներքո:
Միտինգի հաջորդ մեսիջն էլ ռոտացիոն կարգով ուղղված էր առ արևմուտքներ: Չնայած, այդտեղ «պակետ» ուներ նաև Ռուսիան: «Մատ»: Խոսքն ընդդիմության վերցրած երկու ամսական «թայմ-աուտի» մասին է:
Այժմ անդրադառնանք «հոգեխանգարմունքային» միտինգը սիմվոլացնող գլխավոր մեսիջին։ Փետրվարի 18-ին, փաստորեն, ՀԱԿ-ը (թե՞ Ռուսաստանը) միտինգային-քանակական զորաշարժ անցկացրեց: Մասնակիցների թիվը, իրոք, տպավորիչ էր:
Միևնույն ժամանակ, ՀԱԿ-ը «դետոնատոր» դրեց «Ստրատֆորի» տակ՝ հետևյալ ռեֆրենով. բա որ ժողովուրդը շա՞տ ջղայնացավ, բա որ ուզեց «թքի՞»: Կոնգրեսի կարծիքի վրա: Ղարաբաղի վրա էլ… «եթե իշխանությունները ճիշտ եզրակացություն չանեն»:
Դո՛ւ ասացիր:
Հա, ի դեպ. մեկ հետաքրքիր հայտարարություն էլ Մատենադարանի «հարթակից» մենք հնչեցնենք (թույլ կտա՞ լիբերալ ընդդիմությունը): Հիպոթետիկ շարքից: Իսկ հնարավո՞ր է՝ իշխանությունները գնան Սաակաշվիլու ուղիով: Հանգի՜ստ, անկանոն շարժումներ չանել (կոչն ուղղված է բոլոր ռուսասերներին), նկատի չունենք դեպ Արևմուտք Հայաստանի «յոթմղոնանոց քայլերի» հնարավորությունը:
Այլ, ասենք, էս իշխանությունները վերցնում ու նախագահական ընտրությունները «գցում են ձորը»: Խառնեցինք՝ գցում են առաջ: Իրենց ապահովագրում են, քանի դեռ ուժեղ են ու կոալիցված (ի՞նչ տարբերություն՝ «ՀՀ գործող նախագահին» իրենք կպաշտպանեն 2013-ին, թե 2011-ին). կընտրեն իրենց «պաշտպանած» նախագահին ու կգնան խորհրդարանական ընտրությունների՝ առանձնապես շատ տեղ չթողնելով «մույսների» (Վարդան Մինասիչ, էլ չեմ գրելու Ձեր մասին, բարև ձեզ… և՝ մնաք բարով) մանևրի, «հետ-առաջի»՝ գերտերությունների հետ մեծ առևտրի համար: Տարբերակ է, չէ՞:
Տարբերակ է:
Սա ընդհանուր՝ «մարտավարական» տեսանկյունից: Անդրադառնալով ելույթին «ֆրագմենտալ» տեսանկյունից, պետք է ասել, տարընթերցումներ ու հակասականություններ, իրոք, առկա էին:
Ինքնին հասկանալի է, եթե Հայաստանում կա երեք-չորս հոգի, ովքեր գիտեն, թե ինչ է կատարվում «Ղարաբաղի ու նրա շուրջ» կոնֆիգուրացիայում, դրանցից մեկը հենց Տեր-Պետրոսյանն է: Որին, ի տարբերություն «այլոց», հանդիպում են Հայաստան եկած գրեթե բոլոր բարձրաստիճան հյուրերն ու դիվանագետները:
Եվ հնչեցնել հարցադրումը՝ «Սերժ Սարգսյանն իր նախորդի օրինակով, ամենևին մտադիր չէ վերականգնել Ղարաբաղի՝ որպես հակամարտության սուբյեկտի և բանակցությունների իրավահավասար մասնակցի կարգավիճակը», մասամբ նոնսենսի ոլորտից է, մանավանդ որ, իր պաշտոնավարության առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանը կարծես թե հակառակի մասին է հայտարարել, ընդհուպ այն աստիճանի, որ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ մսյո Ֆասիեն հարկ համարեց «խառնվել» ու ասել, թե ոնց եղավ, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից:
Ավելին՝ նույն ՀԱԿ-ի միտինգից ժամեր առաջ Շավարշ Քոչարյանը ևս մեկ անգամ «հարկավորներին» հիշեցրեց նույն՝ բուդապեշտյան զինադադարի ակտի և նրանում առկա ղարաբաղյան ստորագրության մասին: Իսկ ԼՂ ԱԳ-ն էլ իր հերթին հաստատեց մինչ այդ նույն Սերժ Սարգսյանի հնչեցրածը՝ վերջին խոսքը Ղարաբաղինն է: Միտինգից առաջ:
ՀԱԿ-ի իմ լավ բարեկամներին ուզում եմ հիշեցնել լիբերալիզմի ոսկի կանոնը. Պլատոնը մեր ընկերն է, բայց ճշմարտությունն էլ էնպես՝ ոչինչ…
Բայց, պարոնայք, սա՝ առաջին հայացքից: Երկրորդ խորքային հայացքն ասում է, որ հենց այդ թեզով Տեր-Պետրոսյանը, գուցե և դիվանագիտորեն (մի քիչ էլ «էնիք՝ Ռուսաստանի ջրաղացին»), բավականին ուրույն աջակցություն է ցույց տալիս մարտի 5-ին Հայաստանից դեպ Սոչի («на три ночи?»), հեղափոխացվող ու խուճապացվող Ալիևի հետ բանակցությունների մեկնողին՝ ևս մեկ անգամ շեշտադրելով, որ Ղարաբաղի կողմ լինելը և ինքնորոշման իրավունքը գերակա խնդիրներ են հայոց մեջ (հիշենք, թե ինչ էր ասում Wikileaks-ը, երբ սևով սպիտակի վրա գրում էր, որ նույն Սոչիում մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը բարձրացրել էր հանրաքվեի «երբ» անցկացնելու հարցը, ընդ որում՝ բավականին կտրուկ… վերջից առաջ մի հատ էլ բարևենք Վարդան Մինասիչին՝ Սուդանի հանրաքվեի առնչությամբ)՝ հայաստանյան բավականին հզոր, սոցիալական «բունտի չպատրաստվող» ընդդիմության ֆոնին:
Ասել է՝ բանակցությունների մեկնող Սերժ Սարգսյանը թղթապանակում ունի իր առաջարկները (Ղարաբաղի և հանրաքվեի ժամկետի մասով), պնդելու բավականին լուրջ պատճառ՝ ի դեմս հայոց ընդդիմության, այն է՝ երկրի ներսում այդ հարցերով առկա խոր հակազդեցության:
Տեր-Պետրոսյանի ելույթում այլ «տարընթերցումներ» ևս կան, սակայն բոլորի վրա կանգ չենք առնի, բայց Կիպրոսի մասով ասված մտքերը ևս «պաուզա» են ուզում:
Սերժ Սարգսյանին «այդ գետնին վրա» քննադատելը նույնպես քննության չի դիմանում երկու պարզ պատճառով. այո՛, հայաստանյան արտաքին քաղաքականություն է ներմուծվում նոր՝ կիպրական խաղաքարտը:
Խաղաքարտը, ինչպես ցայս առիթ է եղել մեր թերթում արձանագրելու, որպես գործիք՝ հեռահար օգտագործման է: ա) Այն վերջին շրջանում նկատվող քրիստոնեական «ֆորպոստի» և զարգացումների տեսանկյունից բավականին հետաքրքիր է: բ) Հնարավորություն է մանևրի, մանավանդ որ խոսքը երկու Կիպրոսների միացման (՞) հեռանկարի մասին է: գ) Չենք բացառել նաև, որ ինչ-որ «իքս» պահի հենց նույն Կիպրոսը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Ղարաբաղի անկախությունը;
Իսկ թե ինչու է Տեր-Պետրոսյանի նման փորձառու դիվանագետն այդ քարտը խաղարկման մեջ դնում, կիմանա լոկ ինքը (կամ մի քիչ էլ՝ մենք):
Բայց դե այդքան «հոգեխանգարվելն» էսօրվա մեր նյութի շրջանակների մեջ չի մտնում:
Վերջին անգամ ցտեսություն ասենք Վարդան Մինասիչին՝ խոստումով, որ հաջորդ անգամ իր քաղաքական «պասաժին» ենք անդրադառնալու: «Դաշնակցության մոմենտով»:
«Բա՜յ»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ