«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ»

«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ»
03.06.2011 | 00:00

«Այն, ինչ ասվեց հանրահավաքում, դեռ լրիվ չի մարսվել»,- այս կարծիքը հայտնեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ով նախընտրեց առավել հանգամանալից խոսել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներից, քան ներքաղաքական անցուդարձից։ Դովիլյան հայտարարությունը համարելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև աննախադեպ համագործակցության հետևանք, բանախոսը կանխատեսեց, որ սրան կհետևի աշխատանք մեծ պայմանագրի վրա։ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ողջ պատմության ընթացքում երբևէ չի եղել, որ համանախագահող երկրների դիրքորոշումներն այսքան սերտ լինեն, գործողություններն այսքան համաձայնեցված։ Չի կարող լինել միանշանակ պրոհայկական կամ պրոադրբեջանական փաստաթուղթ։ Կողմերի համար լինելու է շատ ծանր։ Փաստաթուղթը, ըստ էության, պահանջ է` ուղղված Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին»,- շեշտեց Շահնազարյանը` չբացառելով, որ մոտ ապագայում եռանախագահող երկրները կարող են համաձայնության գալ խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի, տեղակայման առնչությամբ։ Այս իրավիճակում, ըստ ակումբի հյուրի, Հայաստանի իշխանությունները պատասխանատու քայլեր պիտի անեն։ «Գործընթացները մեզ ձեռնտու հուն տեղափոխելու համար պետք է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որոնք մոտ ապագայում անխուսափելի են»,- ընդգծեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։
Արձանագրելով, որ ընդդիմությունն իշխանությանը կապացուցի, որ դա է միակ ճանապարհը, ընդդիմադիր գործիչը հավելեց, որ դեռ չեն քննարկել, թե ՀԱԿ-ի կողմից ով է երկխոսելու իշխանությունների հետ։
Լրագրողի հարցին` Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին քաղբանտարկյալներ կայի՞ն, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հակադարձեց. «Եթե նկատի ունեք ՀՅԴ-ին, նրանք հանցագործ են եղել»։ Իսկ Վահան Հովհաննիսյա՞նը։ «Որին Սերժ Սարգսյա՞նն է կալանավորել (ԱԱ նախարար եղած ժամանակ- Ռ.Խ.), թող իրենք իրենց մեջ պարզեն։ Իմ կալանավորածները բանտում են, Սերժ Սարգսյանինը` խորհրդարանում»։
Քոչարյանի վերջին «ակտիվացումների» առնչությամբ էլ Շահնազարյանը հիշեցրեց նախ Հաագայի գործընթացը, ապա եզրահանգեց. «Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ամբաստանյալի իր ապագա կարգավիճակին»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ