ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԱԿ-ԱՑՈՒՑՎԱ՞Ծ Է, ԹԵ՞ ՉԷ

ՀԱԿ-ԱՑՈՒՑՎԱ՞Ծ Է, ԹԵ՞ ՉԷ
22.07.2011 | 00:00

Քաղաքական միտքը զբաղված է ՀԱԿ-կոալիցիա առաջին ռաունդի ամփոփմամբ: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի: Կամ երեքշաբթի: Իսկ մինչ այդ`
ԳԱԳՈՆ
Ասել ենք` առաջին հանդիպումից հինգ րոպե պակաս կոալիցիան` իր լիդերներով, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ (վարչապետն էլ է եղել, Սերժ Սարգսյանը հարցրել է` Տի՞կ, դո՞ւ էլ ես ըստեղ), և ուրեմն` ԲՀԿ առաջնորդը մինչ Սերժ Սարգսյանը կգար, ասել է, որ իրենք դեմ են ընդդիմության հետ նման կարգի հանդիպումներին, եզրակացրել, որ պետք չէ նման հայտարարություն անողների հետ հանդիպել:
Ասել է` դաշտ է պատրաստել հանդիպման ժամանակ նույն թեզն առաջ տանելու համար;
Հասկանալի է, ընդդիմություն-իշխանություն երկխոսությունն առաջին հերթին «խփում» էր հենց այդ քաղաքական ուժին (համ էլ` երկար տարիներ ԲՀԿ-ն միայնակ էր «երկխոսում» ընդդիմության հետ, հիմա, փաստորեն, նրա ձեռքից այդ «պրիվիլեգիան» առնվում է), և պետք էր մի վերջին ճիգ` կանխելու քաղաքական «նոր մշակույթի» ձևավորման ընթացքը, ապագա քարտեզագրումը` իրենց սպասվող գաղափարական և քաղաքական մարգինալացման պատճառով:
Սերժ Սարգսյանի գալուց հետո ևս այդ թևի (հիշենք` հանդիպմանը մասնակցել են նաև լավ հոտառություն ունեցողները` Հովհաննես Աբրահամյանը) կողմից ՀԱԿ հայտարարությունը որակվել է կտրուկ ու վիրավորական` հույսափայփայմամբ, որ Սերժ Սարգսյանն իրենց պես ու չափ «վիրավորված», ողջ գիշեր չքնած ու «կտրուկված» կլինի այդ հայտարարությունից: Ինչն էլ ապացույցն էր, որ նոր մշակույթին ու խաղին վերջիններս չեն տիրապետում: Խաղի նրբությունների մասին բացարձակապես պատկերացում չունեն: Ադեկվատ չեն: Եվ սա այս խաղում ամենամեծ վտանգն է նրանց համար` խաղն ինչ-որ փուլում ամբողջովին տանուլ տալու։
Սերժ Սարգսյանի պատասխանն անակնկալի է բերել նրանց. ոչ մի կտրուկություն հայտարարության մեջ չկա. մի՛ վռազեք` ասել է նա:
Ներկաներին մնացել է փաստերի լոկ հետին թվով արձանագրումը` «ինչպես կասեք, պարոն նախագահ» ռեֆրենով:
Իհարկե, շատ փորձագետներ կարծում են, որ այս թևը խաղն ինչ-որ պահի կարող է ճկել դեպ իր կողմը` հայտնի մեթոդներով, որոնցով ցայս առաջնորդվել է (չթվենք). ի դեպ, մեկ ամիս առաջ ՀԱԿ-ի մեր գործընկերները մեզ հետ կոնֆիդենցիալ զրույցում պնդեցին, որ ԲՀԿ-ի մտքի խորխորատներում (ԲՀԿ որ ասում են, Արուսը` Հովիկ Աբրահամյանը, հետն է) կա ՀԱԿ-ին երբևէ միանալու իդեա-ֆիքսը (ընդ որում, փորձագետները միաբերան պնդում են, որ այդ ուժի կողմից ընդհատակյա բանակցություններ արդեն իրականացվում են թե՛ քաղաքական հայտնի ուժերի, թե՛ անհատ քաղաքական գործիչների մակարդակում. ընդ որում, «գործիչների» մի մասն արդեն իսկ շատ բարեհաջող «վերբովկա» է արվել, անգամ Սերժ Սարգսյանի դաշտում եղողները), միևնույն ժամանակ նույն ՀԱԿ-իստներն ու փորձագետները պնդում են, որ դրված նպատակը, բոլոր դեպքերում, ֆանտաստիկայի և «նանո» տեխնոլոգիայի ժանրից է:
Այն է` անիրականացնելի է:
Մանավանդ որ, ինչպես երևում է Սերժ Սարգսյանի մարտավարությունից, նա շատ «տյոմնի», նրբագեղ խաղում շախ է հայտարարում վերջին պահին` բոլորին անակնկալի բերելով (հաշվի առնենք, որ ղարաբաղյան զարգացումներն էլ հերթական անգամ Սերժ Սարգսյանի ու Հայաստանի օգտին են), ուստի ՀԱԿ-իշխանություն երկխոսության ողջ պոտենցիալը Սերժն առաջիկայում և հետո կիրառելու է բոլոր ուղղություններով «դիվիդիներ» շահելու համար: Ինչն էլ արդեն անում է` կանխելով բոլոր, այդ թվում և վերը նշված «գիտաֆանտաստիկ հնարավորությունները»:
ՍԵՐԺԸ
Այո, նախորդ օրը միգրացիոն հարցերին նվիրված քննարկումների ժամանակ Սերժ Սարգսյանը հաճելին համակցեց օգտակարի հետ: Շատ հետաքրքիր ձևով, երբ Հայաստանում էր դեռևս եվրոպացի Ֆիշերը (էս ինչ շատացել են «ֆիշ»երները, իմա` ձկները. ասում ենք` ձկները, ոչ թե` մկները):
Միջազգային, նույնիսկ Թուրքիայի ու Դավութօղլուի ճնշումների օղակում հայտնված Ադրբեջանին և Քյորփին նա ողջույնի ուրույն բաժնեմաս ուղարկեց` ժողովրդավարության և չունեցած ընդդիմության հաշվով. ֆանտաստիկ երևույթներից է, որ «Ադրբեջանում երբևէ թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն… սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է»` ճիշտ տեղում, ճիշտ ժամին արձանագրեց Սերժ Սարգսյանը:
Սակայն նրա` այդ շարքի մտքերում հաստատ սա չէր ամենահետաքրքիրը: Բավականին նուրբ ենթագիտակցական շերտ բացողը հաջորդ միտքն էր. «Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»:
Տառապանքը փորձ ունի` կասեն: Իսկ եթե անկեղծ, ապա նման պոպուլյար անկեղծություն երբեք չէինք սպասի Սերժ Սարգսյանից: Եվ այնուհանդերձ, «ուդար պահող», իր սառը, անթափանց աչքերից որևէ մեկին ներս չթողնող, ոչինչ չմատնող այս ենթագիտակցական «մատնումն» անչափ շռայլ շերտ է բացում նրա ներսը տեսնելու համար: Ինչո՞ւ, սրտի ավելցուկի՞ց է բերանը խոսում: «Նեմա»:
Երբ թվում էր` դե, ընդդիմություն է, էլի՛, իր համար կա: Երկխոսություն է, էլի՛, իր համար ընթանում է: Թիկունքից, սեփական թիմից ու մերձակայքից հարվածում են, նորություն չէ, էլի, միշտ է այդպես եղել. մարտի մեկի միջով է մարդն անցել, և այնուհանդերձ…, երևում է` հեշտ չի տրվել նրան ընդդիմության հետ «խոսքն» ու «երկը», ու դեռ երկար հեշտ չի տրվելու, ջանք, ջիղ, նյարդ է ուզելու, ու հենց այդ պատճառով էլ նա երբեք ձեռքից բաց չի թողնելու այս իրապես եզակի, երկիրն առողջացնող, խորքային իմաստով բոլորիս անհրաժեշտ շանսը:
Որը, եթե էլի անկեղծ, շա՜տ թերի է:
Ահա թե ինչու:
ԼԵՎՈՆԸ
ՈՒ թե նույն անկեղծությամբ շարունակելու լինենք, ապա ՀԱԿ-ի երկու օր առաջ արած հայտարարությունը, ինչպես կասվեր հայտնի անեկդոտում, «լրիվ թիթիզություն էր»:
Խոշոր հաշվով, ասելիք էլ չկար, մանավանդ որ հանդիպման հենց առաջին վայրկյանին կոալիցիան առանց այդ էլ նրանց ասել էր` որտեղ կուզեք, ինչպես կուզեք, էնտեղ էլ կհանդիպենք: Էլ առանձին հրովարտակս ո՞րն էր:
Ինչ վերաբերում է ուղիղ ու «անուղիղ» եթերին, ապա Դավիթ Շահնազարյանը, որին չենք հիշում, թե մեկ էլ երբ ենք հեռուստաէկրաններին տեսել, նույն օրն արդեն էկրանավորվել էր «Կենտրոնով», ու շանթ, որոտ ու կայծակ էր տեղում (փորձագետները հարցնում են` բայց ինչո՞ւ միայն ՀՀԿ-ի, նրա գլխատված վարչապետի ու ՕԵԿ-ի մասով, «ա Պո՞լշա». իսկ ԲՀԿ-ն «անտառի՜ցն է»` բացականչում են նույն փորձագետները, իմա` ԲՀԿ-ի հեռուստաընկերության դաշտում գտնվելուց է):
Եվ այնուհանդերձ, կրկին ու կրկին առաջանում է հարցը. ինչո՞ւ է ՀԱԿ-ն այդքան դժգոհ «Էրեբունի պլազայից»: Եվ ի՞նչ ասել է` «չեզոք գոտի»:
Որ այդ «պլազան» «ավանդաբար» կապված է Քոչարյանի անվան հետ, ու մի պատ է (բա չե՞նք ասել` «քանդում ենք պատը») բաժանում ՀԱԿ-ին Քոչարյան Ռոբերտից, որին, ի դեպ իրենք են Հայաստան բերել 98-ին, հիմա ումի՞ց և ինչի՞ց են այդպես «հայ-հարայով» փախչում: Սողոմոնյան Վիկտորի՞ց: Խեղճը, ինչպես մնացած լրագրողները, ճիշտ ժամանակին ու խիստ պարտաճանաչ` ՀԱԿ-կոալիցիա հանդիպումից քառասունհինգ րոպե առաջ եկել էր «մասնակցելու» (օնլա՞յն) հանդիպմանը:
Հոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է: «Մեքթուբ»` ասված է: Նաև` գրված: Իսկ չի՞ կարող, որ նոր մշակույթի` երկխոսության «տարրերից» մեկն էլ հենց այդ պետք է լիներ. հենց Քոչարյանի քթի տակ իրականացվեր գործընթաց, որին նա այդպես էլ չզորեց-չկարողացավ հասնել իր պաշտոնավարման տասը տարիներին` անվանելով իրեն Հայաստան բերածներին «չար, արյունոտ ռեժիմ»: Ասել է` «ընդդիմության հետ աշխատանքի փորձ չունեցող իշխանություն»: Եվ պետք էր պահել «այդ հարկը», որպեսզի նա գոնե այդպես` վիրտուալ ու «նանո», հասկանար երկխոսության կարևորությունը:
Իսկ հիմա ամենևին չենք կատակում: Այն, որ Սերժ Սարգսյանը երկխոսություն սկսեց առաջին նախագահի հետ, դա իսկապես նրա, ընդ որում, կարելի է առանց վարանման ասել, մեծագույն ու պատմական ձեռքբերումն էր, խիզախումի պես մի բան:
Սակայն այն թերի է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ընդհատված է հայոց թագավորների, իմա` նախագահների միջև երկխոսության ամբողջական շղթան: Այո, որքան էլ մեր զահլեն գնում է Քոչարյանից, միևնույն է, էթնիկ միջուկի ամբողջականության տեսանկյունից, երկրորդ նախագահը ևս պետք է այդ «տեղում», այդ շղթայում լինի, որպեսզի շղթան կայանա` «կատարվի»:
Կարծում ենք, այդ գործը պետք է միասին անեն Լևոնն ու Սերժը: Ժամանակի ընթացքում: Առայժմ չքննարկենք` Քոչարյանը պատրա՞ստ է դրան կամ ընդունա՞կ է երբևէ պատրաստ լինելու. եթե Սերժն ու Լևոնը, ինչ-որ փուլում` հեռու փուլում, դա ուզեն, դա էլ «կլինի» (2007-2008-ին, երբ մեր նյութերում, նաև` առանձին զրույցներում միանշանակ արձանագրում էինք` միակ «ճիշտը» Սերժի ու Լևոնի համատեղ խաղալն է, իրար հետ խոսելը, «դավաճան» էինք համարվում թե՛ այս, թե՛ այն թիմում. հիմա ասում ենք` հայրենիքի, սկսած խաղի «ճիշտը» երբևէ Ռոբին դեպ այդ մենթալ պլան ձգել-երկխոսեցնելն է, որը դարձյալ տառապանքի փորձ կուզի):
Հաջորդը. ՀԱԿ-ը դիսկոմֆո՞րտ է ապրում, որ հանդիպում է Վազգեն Մանուկյանի «փոքր սրահում»: Ենթագիտակցորեն էլի պատի՞ է խփվում: Որ հիմա էլ ինքն իր օրերում չարեց այն, ինչ այսօր անում է Սերժ Սարգսյանը, չէր զորում խոսել ընդդիմադիր Վազգենի հետ:
Իսկ ժամանակը չէ՞, որ սրբագրվի պատմության այդ էջը ևս: Եվ ինչ-որ փուլում նույն սեղանի շուրջ կնստեն նաև Վազգենն ու Լևոնը:
Մտածելու բան է, չէ՞:
Թե չէ` գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն, «չեզոք գոտի՜». էդ ամենն արդեն Հրանտը գրել է:
Նոր բան ասեք:

  • Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ