«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՎԱՆՈՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆԸ

ՎԱՆՈՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆԸ
14.06.2011 | 00:00

Մարի Յովանովիչի այցը «Ազատ դեմոկրատներ» չգրանցված կուսակցություն միակ ինտրիգը չէր: Ասել ենք` սպասվում է, որ այդ կուսակցության հենքը կկազմեն ամերիկյան շրջանավարտները, ովքեր լավագույնս են տիրապետում Facebook-ին, նույնքան հաջող «շրջում» են Twitter-ի տարածքներում` «в случае чего»: Այդ «միակցումը» տիկին Մարիի հեռագնա ծրագրերից է, որին էլ հնարավոր է ինչ-որ «իքս» պահի միանա Րաֆֆի Հովհաննիսյանը` յուր «թրևաստիկ» «Ժառանգությամբ»:
Բանն այն է, որ «Ազատ դեմոկրատներին» այցելած տիկին Մարին լիարժեքորեն չի կարող վստահել թեկուզ և ողջ ընտանիքով «գրին քարտ» ունեցող Արարատ Զուրաբյանին, NDI-ի հետ մշտապես լավագույնս համագործակցող, գործարար Խաչիկ Քոքոբելյանին (Քոքոբելյանը լիքը բիզնեսներ ունի` քարի, շինանյութի, հետո էլ` այս տղերքը մշտապես մոտ են եղել Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Մանուկյանի, նույնիսկ ասում են` Աղվան Հովսեփյանի հետ):
Հիշենք, որ Արարատ Զուրաբյան-Խաչիկ Քոքոբելյան (և հարակիցներ) տանդեմը դուրս եկավ ՀՀՇ-ից նախորդ ամռանը, որովհետև ցանկանում էր միայնակ, առանց ՀԱԿ-ի գնալ ընտրությունների, շատ ակտիվ լինել, այդով` մեղադրվելով իշխանության հետ «համագործակցության», ՀՀՇ-ն քանդելու մեջ:
Բայց հետաքրքիրը հեչ էլ դա չէ: Բանն այն է, որ «Երրորդ հանրապետության» հենքի վրա ստեղծված ու դեռ չգրանցված այդ կուսակցությունը նույնքան հետաքրքիր անցյալ ունի:
«Երրորդ հանրապետություն» կուսակցությունն ստեղծվել է 2003-ի կողմերը, երբ ՀՀՇ-ի Ավանի կառույցից դուրս եկավ ՀՀՇ-ից որոշակի դժգոհությունների պատճառով: Ճիշտ է, այդ ժամանակ ՀՀՇ ղեկավարն էր Ալիկ Արզումանյանը, սակայն նա որևէ մասնակցություն դրան չի ունեցել (նաև` հիվանդ է եղել):
Սակայն էականը դա էլ չէ: Էականն այն է, որ Վանոն մշտապես, դեռ ՀՀՇ նախագահ եղած ժամանակ, անչափ շատ է ցանկացել փոխել ՀՀՇ-ի անունը և այն վերանվանել «Երրորդ հանրապետություն» (ըստ նրա` տեղից վեր կացողը ՀՀՇ-ն վարկաբեկում է):
Հասկանալի պատճառներով Վանոն չկարողացավ փոխել կուսակցության անունը, սակայն, ինչպես գիտենք, թեկուզ վտարանդի, մշտապես պահեց կուսակցության նկատմամբ իր «ինքնիշխանությունը», և նախորդ ամռանը ՀՀՇ-ից «երկրորդ պոկման» ժամանակ դուրս եկածները, որոնք հանգրվան գտան «Երրորդ հանրապետությունում», առանց բացառության Վանոյի «մարդիկ» են, կամ նրան անչափ հարգող-ընդունողներ: Խաչիկ Քոքոբելյանի ու Արարատ Զուրաբյանի համար Վանոն ընդհանրապես հավերժ հեղինակություն է. նրանք նվիրված են եղել Վանոյին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին մշտապես մեծ զգուշավորությամբ են վերաբերվել. բավական է հիշել նույն` 2003-ին ՀՀՇ վարչության նախագահի ընտրությունները. չընտրվեց Լևոնի թեկնածուն, անցավ Վանոյի թեկնածուն` Արոն:
Փաստորեն, այս չգրանցված կուսակցությունը հետաքրքիր է դառնում իր անգերազանցելի երկու ֆավորիտներով էլ` Յովանովիչով և Վանոյով:
Է՛լ ավելի հետաքրքիր է, որ վերջերս մամուլում լուր եղավ` Սերժը կարող է և ներում շնորհել Վանոյին: Հետո էլ` համաներմամբ, եթե Վանոն ցանկանա, մինչև այս ամսի 30-ը (փաստորեն, ընդդիմության միտինգի օրը վերադառնա, «ելո՞ւյթ ունենա հարթակից») գա, ապա քրեական հետապնդումից կազատվի:
Դեռ 2008-ին խոսակցություն կար, թե Սերժ Սարգսյանը ցանկանում էր, որ Վանոն վերադառնա, ու քայլեր էր անում այդ ուղղությամբ:
Կվերադառնա՞:
Վանոն Վանո չէր լինի, եթե այդքան կանխատեսելի լիներ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ


Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ