Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԵՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵ՞Ն ԴՆՈՒՄ

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԵՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵ՞Ն ԴՆՈՒՄ
21.02.2012 | 00:00

Պատկերացնո՞ւմ եք` ԲՀԿ-ն ուրբաթ օրը շտաբի ու «շտաբի պետի» «բացում» է արել` առանց «տելիկների»: «Ըսենց»` մի հիսուն-վաթսուն հոգով դանդաղ-լուռ շարժվել են «կանյաչնիի» կողքով (շտաբը «կանյաչնիի» շարունակությամբ է, մուտքը` փողոցից)։ Լուռ ու մունջ մտել են «էդ շենք» (այն հլը ճոխ-չաղ-ուրախ-բախտավոր չէ` կահավորված չլինելու պատճառով), Կոլյայիչն ասել է` էս է, ցույց է տվել շենքը, էս է, ցույց է տվել շտաբի պետին` Վարդան Վարդանյանին, ու թե` դե, գնացինք տուն:
ՈՒրիշ` ոչինչ: Վարդան Օսկանյանն էլ շտաբի ու «պետի» բացմանը կանչված չի եղել:
Բայց դա չի խանգարել Օսկանյանին` կատարելու հերթական վագրաթռիչքն ու նույն օրը «Երկիր-մեդիայով» ասելու բաներ, որ թշնամուս իսկ չէի կամենա:
Այն, որ Օսկանյանը քաղաքական գործիչ չէ, ինքնին հասկանալի էր, բայց որ էդքա՜ն, շշմել կարելի է:
ա) Նորագիր ԲՀԿ-ականը, որը համաժամանակյա տասը տարի եղել է ՀՀ արտգործնախարարը, նստել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի օրոք, նույն օրն առանց ժամանակ կորցնելու սկսեց Ծառուկյանին գովերգել, ինչը նշանակում է` տարբերակներից երկրորդն է գործելու (առաջինն էր` Օսկանյանը մի քիչ գուցե և քաղաքականացներ ԲՀԿ-ն). նա ևս զարգացնելու է Ծառուկյանի կուլտը, որը հիմնավորապես ոսկրացած է սույն կուսակցությունում` ինտրիգների փառահեղ, զգլխիչ նոմինացիաներով: Օսկանյանը, ըստ ամենայնի, ենթագիտակցորեն հասկացել էր` ինքը կարող է բացառապես այդ «օսում» կայանալ ու «կայանում» էր:
Ինչն անչափ ծիծաղելի կարող էր լինել, եթե այդքան ողբերգական չլիներ:
բ) Թե որքան հասուն չէր նորագիրը, և ինչ կազուսներ թույլ տվեց ընդամենը քսան րոպեի ընթացքում, նույնպես դուրս է մեր սպասումներից ու երևակայությունից:
Նախ` մեկընդմիշտ «ատբիտ» արված, իր ժամանակն ապրած գործիչը հենց առաջին իսկ «կուսակցական» հանդիպմանն ապացուցեց. քաղաքականության հետ ինքը ոչ մի գործ չունի: Հոգեպես բացարձակապես պատրաստ չէ այս խաղին: Եվ որ Օսկանյանն ու իր հետևում կանգնած` «ականջակիր» Քոչարյանն այս խաղում (գրազ եմ գալիս ցանկացածի հետ) պարտվելու են շատ ավելի արագ, շատ ավելի միանշանակ ու շատ ավելի փառահեղ, քան 2008-ին էր, որովհետև անապատում կանչողի դեր ստանձնած Օսկանյանը «в духе нечто». սա իր խաղը չէ, նա չունի ներքին համոզվածություն այն ամենում, ինչ անում է, նա չի կարողանալու ինտեգրվել ԲՀԿ-ին, էլ ավելի` չի կարողանալու ԲՀԿ-ն ինտեգրել իրեն։ Նա «մերկ է»:
Կուսակցական պրեզենտացիայի ժամանակ նա իրեն դրսևորեց որպես ամենաշարքային պոպուլիստ (երբեք թույլ չեմ տա արտգործնախարարի, թեկուզ` նախկին, նկատմամբ կիրառել «դեմագոգ» եզրույթը). ընդ որում, ի շարս այլ «հայտնագործությունների», կիրառեց «կլինի գիշերային, թե ցերեկային կուսակցություն, չի կարող որոշում կայացնել» եզրույթը, որն իրենց կողմից ուղղորդվող կայքերն են կիրառական դարձրել, բայց այն, ինչ կարելի է Կեսարի կնոջը, Կեսարին հակացուցված է` քաղաքական պահանջարկի և «плинтус»-ի պատճառով:
Նա թույլ տվեց ոչ միայն լեքսիկոնային, այլև քաղաքական սխալներ. երկու օրվա ԲՀԿ-ականը Ծառուկյանին սիրաշահելուց, կարկանդակելուց հետո` «շրըմփ», էնպիսի մի մտրակում արեց, որ Ծառուկյանին այլ ճար չի մնում, քան ԶԱԳՍ, իսկ առավել ստույգ` «դատարան դիմել իր իրավասությունները այլոց կողմից յուրացվելու փաստով»:
Մինասիչ Վագրաթռիչը վերցրեց ու ողջ եթերով մեկ բարբառեց` կոալիցիոն հուշագիր չկա: Ցույց տվեց մեկընդմիշտ, որ «որոշող-ասողն» այսուհետ ինքն է: ՈՒ դեֆակտո առկա կուսակցությունը` յուր վաթսուն-յոթանասուն շտաբ բացածներով, ղեկավարով առ ոչինչ են, որովհետև ինքը «որոշել» է` չկա՛ Հուշագիրը: Չկա ու վե՛րջ:
Հա, իհարկե, հաղորդման ընթացքում նա ինչ-որ պահի հասկացավ` «պրոպուսկ» է թույլ տվել, սակայն սխալն այլևս ուղղել անհնար էր: ԲՀԿ-ն ոչնչացված էր ուղնուծուծով հանդերձ:
Մեր խոնարհ կարծիքով` Օսկանյանը պետք է հայտարարություններ մսխելուց, լայնասփռելուց, իր սրտի ավելցածն ասելուց առաջ որպես «ոևէ» մեկին չվիրավորած քաղաքացի-դիվանագետ, բարի լիներ` խիստ հույժ շտաբ բացած ԲՀԿ-ի վարչությունից, Կոլյայիչից պահանջելու` դուրս գալ կոալիցիայից, ցած դնել պորտֆելները, հեչ համարել Հուշագիրը, ու նոր եթերից հայտարարել, որ այն չկա, «հենդե հոխ», որովհետև այդ ասելու լիազորություն ունի միայն իր ստորագրությունը դրա տակ դրած մարդը, կոլեգիալ մարմինը:
Հբը՛:
Չնայած սա ևս Օսկանյանի համար ձեռագրի հետագիծ է. մարտի 1-ին նա ասուլիս տվեց ու ասաց` կրակում են, գիտեք: Մի քանի ժամ հետո իսկապես կրակեցին: Այնպես որ...
գ) Պարոն Օսկանյանն էդ պրեզենտացիայի օրն էնքան վռազ էր ու բացեց իր բոլոր մնացած խաղաքարտերը ևս` հռչակելով իր և քաղաքականություն չմտած Քոչարյանի բոլոր ցանկությունները փաթեթով, ինչը քաղաքականապես նույնպես գրագետ չէր. ասաց` այս ընտրություններում մենք վարչապետ ենք ընտրում («ընտրեք»` սրտներիդ ուզածի չափ):
Էս ընտրություններում, ուրեմն` «սե՜նց». նոր դասավորություն է տեղի ունենում պառլամենտում, Օսկանյանով մեծ-չաղ-ուրախ-բախտավոր համագործակցություն է կազմվում, նախագահը մնում է ՀՀԿ-ից («մերսի»` մեծ զոհողության, մեծահոգության «մոմենտով»), իսկ վարչապետը մեկ այլ կուսակցությունից է «գոյանում», որն էլ պառլամենտում ունի մեծամասնություն:
Արդե՞ն:
Առանց մարտի 1-ի՞…
Գուցե համբերեիք մայի՞սը գար:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ