Յամալո-Նենեցյան շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ալեքսեյ Նավալնին զբոսանքի ժամանակ վատ է զգացել, որից հետո կորցրել է գիտակցությունը:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել հաստատության բուժաշխատողները, հրավիրվել է շտապօգնության բրիգադ։ Վերակենդանացման միջոցառումները չեն օգնել։
Ալեքսեյ Նավալնիի մահվան վարկածներից մեկը պոկված թրոմբն է։
Նավալնիի փաստաբան Լեոնիդ Սոլովյովն ասել է, որ նա Նավալնիին այցելել է չորեքշաբթի օրը՝ երկու օր առաջ։ «Այն ժամանակ ամեն ինչ լավ էր»,- ասել է Սոլովյովը «Նովայա գազետա»-ին:
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Պուտինին արդեն զեկուցել են Նավալնիի մահվան մասին։