ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայ-վրացական հարաբերությունների ինդիկատոր

Հայ-վրացական հարաբերությունների ինդիկատոր
28.04.2023 | 22:06

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների սուպերնախարարը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 2022-ին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը ներկայացվեց որպես վերջին 10 տարվա ամենաբարձր, աննախադեպ ցուցանիշ:

Իսկ այժմ անդրադառնանք Վրաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի օպերատորի հրապարակած տվյալներին: Դրանց համաձայն՝ 2022 թ. Հայաստանից ներկվել է ընդամենը 138,5 մլն կՎտ.ժ:

Հայաստանում տիրող աղետի պայմաններում այս դրվագը գուցե այդքան էլ կարևոր չէ: Պարզապես այն Երևանի ու Թբիլիսիի միջև համագործակցային մշակույթի հերթական դրսևորումն է, հայ-վրացական հարաբերությունների ինդիկատոր:

Սուպերնախարարը, ճիշտ է, հասկանալով, որ «աննախադեպ» որակումով համեմված ելույթի պաթոսը չափազանց բարձր է, հավելել է, թե, անշուշտ, կան որոշ խնդիրներ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման մասով, գինը բարձր է և վրացական շուկայում ոչ մրցունակ:

Ինքս այս խնդրի մասին խոսում եմ առնվազն 2015-ից: Սակայն կա մի էական տարբերություն: Ավելի շուտ՝ երկու տարբերություն.

1. 2015-ին Հայաստանը նախաձեռնել էր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը, որի շրջանակներում առկա էր Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծ: Վերջինս «ջրվեց» 2018-ի իշխանափոխությունից հետո,

2. նախքան 2018-ը Հայաստանը գրեթե ամեն տարի ավելացնում էր էլեկտրաէներգիայի արտահանումը, մինչդեռ 2020-ից ի վեր ծավալները գնալով կրճատվում են: Միաժամանակ նույն «Հյուսիս-Հարավ»-ի շրջանակներում նախաձեռնվել էր Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որն առայսօր գործող պսևդո-իշխանություններն ի վիճակի չեն ավարտին հասցնել: Արդյունքում ունենք ճգնաժամային իրավիճակ համակարգում, որի դրսևորումներից է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կանգնեցումը ու դրա սեփականատիրոջ կրած վնասի փոխհատուցումը պետական բյուջեից:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ