ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մուրացկանային քաղաքականություն և ՄԱԿ-ի ԱԽ նիստ

Մուրացկանային քաղաքականություն և ՄԱԿ-ի ԱԽ նիստ
22.12.2022 | 07:31

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ ժողովրդին հաղթողից դարձնել խաղաղություն ու հիմա նաև ապաշրջափակում մուրացող ժողովուրդ։ Ոմանց համար դա բնական վիճակ է․ մենք ականատեսն ենք դառնում խնդրագրերի ու մուրացկանության շքահանդեսի։


1993-ին Ադրբեջանն էր մուրացկան դարձել ու ՄԱԿ-ի անվտանգությա խորհրդի բանաձևերն էր ուտում։ Այդ ընթացքում մենք վերահսկում էինք Աղդամը, Քելբաջարը և մերձարաքսյան տարածքները։ ՄԱԿ-ը մեզ կոչ էր անում Ադրբեջանին հանձնել այդ տարածքները, բայց դրանք մերը մնացին 27 տարի։


Այդ տարածքները 2020-ին հանձնվեցին թշնամուն ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի համաձայն, այլ Հայաստանի վարած քաղաքականության ու պարտության արդյունքում։ Այդ քաղաքականությունը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո էլ է շարունակվում, և դա՛ է պատճառը, որ Արցախը շրջափակվել է։
Հիմա Հայաստանն է ՄԱԿ-ի ԱԽ-ից թուղթ մուրում։ Թղթե շերեփի սիրահարները էքստազի մեջ են, մուրալն իրենց բնական վիճակն է։


Այս ամենի բուն պատճառները պետք է մեր ներսում փնտրել։ Ադրբեջանը թշնամություն է անում, ինչը հասկանալի է։ Անհասկանալի է, սակայն, Հայաստանի ներսից իրականացվող թշնամությունը։ Պաշտոնական Երևանը, ի դեմս Փաշինյանի, Արցախը համարում է ադրբեջանական, մենք ումի՞ց ենք ինչ պահանջում։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 14538

Մեկնաբանություններ