ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պուտինը նշել է քաղաքականության 4 առաջնահերթությունները որոնք կապահովեն կայուն և ներդաշնակ զարգացումն աշխարհում

Պուտինը նշել է քաղաքականության 4 առաջնահերթությունները որոնք կապահովեն կայուն և ներդաշնակ զարգացումն աշխարհում
27.01.2021 | 22:50

Ճգնաժամային երևույթներն ու հակասություններն աշխարհում հղի են ավանդական արժեքների և հիմնարար ազատությունների կործանմամբ, մշակույթի և քաղաքակրթության ամբողջական «մայրցամաքների» կորստով՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հեռավոր ելույթում:

Նա գտնում է, որ միջազգային հակասությունների սրման պարագայում «հավանականություն կա բախվել համաշխարհային զարգացման իրական կործանմանը, որը հղի է բոլորը բոլորի դեմ կռվի վտանգով, ինչպես նաև բախվելու հասունացած հակասությունները ներքին և արտաքին թշնամիներ փնտրելով լուծելու փորձերին, ոչ միայն ավանդական արժեքների կործանմանը, ինչպիսին է ընտանիքը, այլ նաև հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնմխելիության»:

ՌԴ նախագահի խոսքով՝ «սոցիալական և արժեքային ճգնաժամն արդեն հանգեցնում է բացասական ժողովրդագրական հետևանքների, ինչի պատճառով մարդկությունը կանգնած է ամբողջական քաղաքակրթություններ և մշակութային մայրցամաքներ կորցնելու վտանգի առաջ»:
Պուտինը նշել է քաղաքականության 4 առաջնահերթություններ, որոնք կապահովեին կայուն և ներդաշնակ զարգացումն աշխարհում՝ հարմարավետ կացարանը, պատշաճ աշխատավարձերն ու թոշակները, որակյալ բժշկությունն ու կրթությունը:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ