ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Դոնալդ Թրամփ. Կոչ եմ անում թույլ չտալ բռնություն, օրինազանցություն և վանդալիզմի դեպքեր

Դոնալդ Թրամփ. Կոչ եմ անում թույլ չտալ բռնություն, օրինազանցություն և վանդալիզմի դեպքեր
14.01.2021 | 13:37

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ ամերիկացիները զերծ կմնան բռնությունից և կօգնեն նվազեցնել երկրում լարվածությունը: Նրա հայտարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է Fox News հեռուստաալիքը:


«Նոր ցույցերի մասին հաղորդագրությունների լույսի ներքո ես կոչ եմ անում թույլ չտալ բռնություն, օրինազանցություն և վանդալիզմի դեպքեր, - ասել է Թրամփը:- Սա այն չէ, ինչ ես պաշտպանում եմ, Ամերիկան դա չի պաշտպանում»: Թրամփն ամերիկացիներին կոչ է արել նպաստել լարվածության թուլացմանն ու ապահովել խաղաղություն: Նա չի հստակեցրել, թե ինչ ցույցերի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ դեմոկրատները հայտնում էին, որ հնարավոր է Թրամփի կողմնակիցները փորձեն խափանել ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին երդմնակալության արարողությունը:

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ