ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին
19.12.2020 | 22:04

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին, հաղորդում է Արցախի ԱԳՆ-ն:

Բանաձևում նշված է, որ հիմք ընդունելով 2020-ի նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության բանաձևերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության նախագահին և յառավարությանն է դիմում կոչով՝ որ
– Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
– Ֆրանսիան պահանջի միջազգային հետաքննություն իրականացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկիզբ առած զինված հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 6127

Մեկնաբանություններ