«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞վ է մեղավոր ԼՂ-ում Խծաբերդի և Հին Թաղերի միջադեպի համար

Ո՞վ է մեղավոր ԼՂ-ում Խծաբերդի և Հին Թաղերի միջադեպի համար
14.12.2020 | 22:58

Ռուսական Լուրերի դաշնային գործակալությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել և փորձել է հասկանալ, թե ով էր մեղավոր անցած հանգստյան օրերի ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանում հրադադարի խախտման համար:


Հոդվածում նշվում է, որ հանգստյան օրերին ռազմական փորձագետների և վերլուծաբանների ամբողջ ուշադրությունը կրկին ուղղված էր Լեռնային Ղարաբաղին: Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ ադրբեջանական զինուժը բախվել է հայկական ուժերի հետ անմիջական մարտական շփման մեջ գտնվող Հադրութի (ըստ ադրբեջանական քարտեզների ՝ Ջաբրայիլ) շրջանի երկու գյուղերում, որոնք, ըստ պայմանավորվածությունների, ենթադրվում էր, որ պետք է մնան Երևանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նոր սրման բազմաթիվ պատճառներ կան:

Այնուամենայնիվ, եթե մանրամասնորեն ուսումնասիրենք իրադարձության ողջ ֆոնը, պարզ կդառնա. սադրանքը Բաքվի խղճի վրա է, բայց դրա պատճառը հայկական կողմի անփույթ գործողություններն էին. հայկական իշխանությունները հարկ չեն համարել հստակեցնել այս տարածաշրջանի կարգավիճակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կրկին հասցվել էր քաղաքացիական պատերազմի եզրին, և միայն ռուս խաղաղապահների միջամտությունն է հնարավորություն տվել կասեցնել նոր ջարդը:


Astra Militarum ռազմաքաղաքական թելեգրամյան ալիքի ղեկավար Կոմիսար Յարիկն ուսումնասիրել է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, ինչպես են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դադարեցրել կամայականությունները տեղում, և ով է մեղավոր վտանգավոր իրավիճակի համար:
Հադրութի շրջանում իրավիճակի հանկարծակի բարդացման պատճառը «Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում» այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» անցկացումն էր: Այս տերմինները պատահական չեն դրվել չակերտների մեջ: Եռակողմ հայտարարության ստորագրման պահին Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը պահվում էին Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Հայկ Խանումյանի կամավորական ջոկատի աշխարհազորայինների կողմից: Հայկական կողմը հույս ուներ այդ գյուղերը պահել իրեն` հիմք ընդունելով Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև կնքված փաստաթղթի առաջին կետը, որի ճշգրիտ ձևակերպմամբ ՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնելու նոյեմբերի 9-ի դիրքերում:


Սակայն պաշտոնական Երևանի դանդաղաշարժության և, որոշ չափով, հանցավոր անփութության պատճառով, Խծաբերդի և Հին Թաղերի անկլավը ժամանակին չի հայտարարվել, բանակցությունների ընթացքում կարգավիճակը չի հստակեցվել, և որպես հետևանք չի ընդգրկվել ռուսական խաղաղապահ գործողության գոտում: Դրա ապացույցն են գործողության անցկացման քարտեզները, որոնք հրապարակված են ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում:
Ինչ վերաբերում է հայ պաշտոնյաներին, նրանք ակնհայտորեն չէին շտապում մատնանշել ռուսական քարտեզների անճշտությունները` ընդհուպ մինչև սրման պահը: Անկասկած, պահվող տարածքի խնդիրը բազմիցս «արտահոսել է» տեղեկատվական տարածքում ` ոչ անտարբեր օգտատերերի ջանքերի շնորհիվ: Նոյեմբերի 27-ին և 29-ին, Լաչինի շրջանը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուց առաջ, լուրեր էին շրջանառվում ծանր իրավիճակի մասին: Բայց նույնիսկ այդ օրերին ոչ ոք չլսեց ներկայիս իրավիճակի վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարությունները:


Այս բոլոր գործոնները հանգեցրին նրան, ինչ տեղի ունեցավ այս հանգստյան օրերին Հադրութի շրջանում: Բայց համոզվելու համար, որ Երևանի պաշտոնյաների հանցավոր անփութությունն ու «բացթողումները» մոտ են սաբոտաժի, արժե ավելի ուշադիր նայել վերջին իրադարձություններին: Երբ Խծաբերդում և Հին Թաղերում սրացում եղավ, Հայաստանի ղեկավարությունից հայտարարությամբ հանդես եկավ միայն Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը: Նա ասել է, որ «հայկական կողմը բազմիցս գրավոր և բանավոր դիմել է ռուս խաղաղապահներին՝ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրենց գործառույթներն իրականացնելու համար, և դրա վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով»:
Հայաստանի ՊՆ և ԱԳ նախարարությունները ընդհանրապես չեն մեկնաբանել Հադրութի շրջանում տեղի ունեցած միջադեպը: Եվ ահա Գևորգյանի հայտարարությունից երկու ժամ անց սոցիալական ցանցերում հայտնվել էին կոչեր՝ հավաք անցկացնել Ստեփանակերտում գտնվող ռուս խաղաղապահների ստորաբաժանման դիմաց: Առանց այն էլ անհանգիստ Ղարաբաղում իրավիճակը թողնվել էր «ինքնահոսի»: Եվ այստեղ մեկ միտք է գալիս, որ այս ամենը ձեռնտու է կուլիսային խաղացողներին, որոնց խամաճիկներն են Երևանում գործող ներկայիս իշխանությունները:


Ի՞նչ օգուտ կա նման կանխամտածված գործողություններից: Տեսնելով հայերի դժգոհությունը «Ղարաբաղյան երկրորդ» պատերազմի ընթացքում և դրանից հետո իրենց ղեկավարության գործողություններից, ցանկանալով մնալ իշխանության առնվազն մինչև ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը, Նիկոլ Փաշինյանը և Սորոսի հիմնադրամի շրջանակներից նրա համախոհները լռում են նման խնդրահարույց և զգայուն խնդիրների մասին՝ կանխամտածված թյուրիմացություններ առաջ բերելով և նույնիսկ բախումներ ստեղծելով խաղաղապահների և հայերի միջև: Միևնույն ժամանակ, Երևանը հուսով է, որ դա կշեղի բնակչության ուշադրությունը ռազմական գործողությունների ընթացքում կառավարության որոշակի սխալներից և վրիպումներից: Սակայն առայժմ ՝ փառք Աստծո, արդյունքը հաշվարկվում է ոչ թե Բաքվի կամ Երևանի օգտին, այլ Մոսկվայի: Եթե համեմատենք ՌԴ ՊՆ-ի՝ Ղարաբաղում խաղաղապահ գործողության վերաբերյալ քարտեզները դեկտեմբերի 12-ին և 13-ին, պարզ կդառնա, որ Ադրբեջանը, Հադրութի շրջանի գյուղերի վրա հարձակմամբ, առաջացրել է այս ուղղությամբ ռուս զինվորականների վեկտորի փոփոխություն: Արդյունքում, խաղաղապահները շահավետ «սեպ» են դրել երկու գյուղերում՝ դրանով իսկ կասեցնելով հնարավոր արյունահեղության նշույլն անգամ: Սա արդեն ողջույն է ոչ միայն Բաքվին և նրա թիկունքում կանգնած Անկարային, այլև չխոսող Երևանին: Արդյունքում, մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության միակ պատասխանատուն եղել և մնում է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ Անդրկովկասում խաղաղության վերականգնումը մեկ-երկու անգամ չէ, որ կբախվի նման «բացթողումների»:

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ