«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սկանդալային ձայնագրություն. Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել՝ Արցախի 7 շրջաններից հրաժարվելու համար

Սկանդալային ձայնագրություն. Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել՝ Արցախի 7 շրջաններից հրաժարվելու համար
07.12.2020 | 23:23

Համացանցում հայտնվել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին։

Ձայնագրության մեջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ Ալիևի 5 միլիարդ դոլար է առաջարկել Սերժ Սարգսյանին՝ Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից:

Երբ Լուկաշենկոն կրկին տարածքները հանձնելու հարցն է բարձրացնում՝ Սերժ Սարգսյանն ասում է. «Ես չեմ կարող դա անել։ Ինչու՞: Որովհետեւ այդ յոթ շրջանները գրավվել են հինգ հազար տղաների կողմից, որոնք այնտեղ զոհվել են»:

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ