«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պուտինը և Մերկելը քննարկել են Լեռնային Ղարաբաղը և Դոնբասը

Պուտինը և Մերկելը քննարկել են Լեռնային Ղարաբաղը և Դոնբասը
07.12.2020 | 22:59

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում: Նրանք պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության համար: Պուտինը Մերկելին տեղեկացրել է Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու միջնորդական ջանքերի մասին, շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահների գործունեության մասին: Պուտինն ու Մերկելը շեշտել են, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագիրը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ