«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լավրով. Դեկտեմբերի կեսերին ԼՂ կժամանի ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը

Լավրով. Դեկտեմբերի կեսերին ԼՂ կժամանի ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը
07.12.2020 | 22:57

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը տարածաշրջան կմեկնի դեկտեմբերի կեսին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Այժմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պատրաստում է, որոշ ժամանակ է պետք դրա համար, գնահատման առաքելություն, որը կներառի ՄԱԿ-ի համակարգի հատուկ բաժանմունքներ և ծրագրեր. նրանք ակնկալում են այն ուղարկել այնտեղ դեկտեմբերի կեսերին»,-ասել է Լավրովը Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո ասուլիսում:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ