«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այվազյանը և Լավրովը հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ քայլեր են ուրվագծել

Այվազյանը և Լավրովը հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ քայլեր են ուրվագծել
07.12.2020 | 22:37

Մոսկվան հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հարցով հումանիտար խնդիրների լուծմամբ, Երևանի հետ այդ ուղղությամբ մի շարք քայլեր են ուրվագծվել՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո։

«Մենք բավարարված ենք, որ հրադադարն իսկապես պահպանվում է արդեն մեկ ամիս, տեղի է ունենում փախստականների վերադարձ։ Կա առաջընթաց զոհվածների մարմինների, գերիների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերում։ Թեև, ինչպես այսօր արդեն նշել ենք, մենք հետաքրքրված ենք, որպեսզի այդ սուր հումանիտար հարցերը հնարավորինս արագ լուծվեն։ Եվ այսօր այդ ուղղությամբ մի շարք քայլեր ենք ուրվագծել»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ