ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ առաջիկա բանակցություններից

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ առաջիկա բանակցություններից
06.12.2020 | 21:34

ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա այցելող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների մանրամասները: ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում, միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերի ողջ սպեկտրը: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Հայաստանի ԱԳՆ-ի միջեւ 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:

«Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտների քննարկումը, տարածաշրջանում հումանիտար օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը, կքննարկվի նաև նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի նոյեմբերի 13-ի հրամանագրով մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ եւ գործակալություններ:


Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը միտված է քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում’ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները», ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2850

Մեկնաբանություններ