ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ժոզեպ Բորել. Ռուսաստանը և Թուրքիան Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում դուրս են մղում ԵՄ-ին կարգավորման գործընթացից

Ժոզեպ Բորել. Ռուսաստանը և Թուրքիան Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում դուրս են մղում ԵՄ-ին կարգավորման գործընթացից
04.12.2020 | 15:21

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում դուրս են մղում ԵՄ-ին կարգավորման գործընթացից:

Իր բլոգումնա գրել է. «Այն հակամարտություններում, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք դիտարկում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանացման» ձև [կապված Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հետ], ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»: Բորելը պնդել է, որ Եվրամիությունը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են Միության շահերը: «Ուստի մենք պետք է լրացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվ լինենք այնտեղ, որտեղ վտանգված են մեր շահերը», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ