«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսաստանը 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին աջակցելու համար

Ռուսաստանը 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին աջակցելու համար
24.11.2020 | 21:56

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա -24» հեռուստաընկերության եթերում ասել է. «Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել էր Մոսկվա և մեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերը։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող երկու միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին»:

Խոսելով տարածաշրջանի մարդասիրական կարիքների մասին՝ Լավրովը նշել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի համակարգում: «Դրանք են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Մարդասիրական հարցերի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային պարենային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Նրանց բոլորի համար աշխատանք և տեղ կգտնվի՝ մասնակցելու այն ջանքերին, որոնք այնքան շատ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների բնակիչներին», - ավելացրել է նա: ՌԴ ԱԳ նախարարը հատուկ շնորհակալական խոսքեր է ասել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել աշխատանքը Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:

Դիտվել է՝ 2519

Մեկնաբանություններ