ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ- միջնորդությունը ԼՂ վերաբերյալ

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ- միջնորդությունը ԼՂ վերաբերյալ
24.11.2020 | 14:15

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին: Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ առաջարկ-միջնորդությունը վերահաստատում է հայ ժողովրդի հետ խոր բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ Կոնգրեսի քաղաքական ուժերից որևէ մեկը առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել:

Դիտվել է՝ 3552

Մեկնաբանություններ