«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սերգեյ Լավրով. Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումները միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և համակեցության համար պայմաններ ստեղծելու հարցում համընկնում են

Սերգեյ Լավրով. Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումները միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և համակեցության համար պայմաններ ստեղծելու հարցում համընկնում են
21.11.2020 | 21:55

Ադրբեջանի նախագահը ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության բոլոր տարրերի իրականացմանը ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:


«Գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելու հանգամանքը: Այդ պայմանավորվածությունները կանգնեցրել են արյունահեղությունը և հիմք դրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա երկարաժամկետ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է. «Մեր դիրքորոշումները լիովին համընկնում են այն հարցում, որը վերաբերում է միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և հաշտության և համակեցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությանը»: Լավրովը ընդգծել է. որ Ռուսաստանը դիմակայելու է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները որևէ մեկի աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով կասկածի տակ դնելու փորձերին:

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ