Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման

Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման
20.11.2020 | 21:44

ԱՄՆ-ը անկեղծորեն ողջունեց բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս. Գիլմորը:

Արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցին՝ տեղում տիրող իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ, ամերիկացի դիվանագետը շարունակել է. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և կարևորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։ Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ»։ «Երկարաժամկետ հեռանկարում որևէ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ․ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Սրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար», - շեշտել է դեսպանը:

«Չնայած մարտական գործողությունները մեծապես կանգ են առել, սակայն հումանիտար իրավիճակը տեղում մնում է աղետալի։ ԱՄՆ-ը տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետևանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջևում ձմեռ է։ Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ։ ԱՄՆ-ը շոշափելի ներդրում է կատարում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մյուս հասարակական կազմակերպությունների ջանքերին աջակցելու նպատակով հատկացնելով 5 միլիոն ԱՄՆ դոլար, և ես վստահ եմ, որ ամերիկացի կամավորներն ու աշխատակիցներն իրենց դերակատարումը կունենան հումանիտար ճգնաժամի այս իրավիճակը կարգավորելու գործում», - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ասել է Գիլմորը:

«Շատ մեծ ու քայքայիչ է այս հակամարտության ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու բարեկեցության հարցում։ ԱՄՆ-ում մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Քանի որ բոլոր կողմերը ԵԱՀԿ անդամներ են և ընդունում են Եզրափակիչ ակտի սկզբունքները, մենք խրախուսում ենք, որ մասնակից երկու պետություններն օգտագործեն ԵԱՀԿ ռեսուրսները, որոնք կօգնեն ԵԱՀԿ սկզբունքների իրագործման ու ԵԱՀԿ առաջ ունեցած պարտավորությունների կատարման հարցերում», - նշել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:


«Այս ձգձգված հակամարտության համար տեղի համայնքները շատ բարձր գին են վճարել, և մենք դա գիտակցում ենք։ Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման։ Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին», - ամփոփել է Ջեյմս Ս. Գիլմորը:

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ