«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները
19.11.2020 | 22:55

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կարգավորման պայմանավորվածություններին հասնելու ընթացքում չի խախտել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, նման մեղադրանքներն անազնիվ են և ապաշնորհ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մի կողմից (պնդվում է). «Ռուսաստանը խաբել է գրեթե բոլորին և դարձել է հիմնական շահառուն»: Իսկ մյուս բևեռում. «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»: Միևնույն ժամանակ, կարելի է տեսնել, թե ինչքան անբարեխղճորեն է, այդ թվում`մեր ռուսական քաղաքագիտական միջավայրում, մեկնաբանվում կատարվածը»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ որոշ վերլուծաբաններ «ուղղակիորեն մեղադրում են մեզ ՀԱՊԿ-ում ստանձնած մեր պարտավորություններին դավաճանելու համար»:


«Նախ, ես չեմ կարծում, որ մարդիկ (իսկ ես գիտեմ նրանց ազգանունները) պարզապես քաղաքականապես անգրագետ են, իրավաբանորեն՝ անկիրթ: Երկրորդ՝ նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ պետության համատեղ պաշտպանության վրա արտաքին ագրեսիայից, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի պարագայում: Նման բազմաթիվ օրինակներ կան: Ես դրանք թողնում եմ հեղինակների խղճի վրա և արտերկրում, և Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ