Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Էրդողանը Պոմպեոյի հետ հանդիպելու «ժամանակ չի գտել»

Էրդողանը Պոմպեոյի հետ հանդիպելու «ժամանակ չի գտել»
17.11.2020 | 14:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

«Եվ պետքարտուղարը, և Թուրքիայի պաշտոնատար անձինք, այդ թվում` ԱԳնախարար Չավուշօղլուն ու, կարծում եմ, նախագահ Էրդողանը, կցանկանային, որ դա ստացվեր», - ասել է ամերիկացի դիվանագետը, հավելելով, որ, այդուհանդերձ, հանդիպումը չի ստացվել, քանի որ Էրդողանի օրակարգը փոխվել է: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խոստովանել է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններ կան, բայց հարցերին, թե ինչից կարող էր նեղանալ Էրդողանը, նա արձագանքել է, թե խնդիրը Թուրքիայի ղեկավարի ժամանակացույցի հետ էր կապված: Անդրադառնալով տարաձայնություններին՝ դիվանագետը պարզաբանել է, որ խոսքը մի շարք տարածաշրջաններում դիրքորոշման մասին է, այդ թվում՝ Միջերկրական ծովում, Լիբիայում և Սիրիայում: ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա է ժամանել երեկ երեկոյան:

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ