Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Լավրովը և Մնացականյանը հեռախոսով քննարկել են եռակողմ համաձայնության կատարման ընթացքը

Լավրովը և Մնացականյանը հեռախոսով քննարկել են եռակողմ համաձայնության կատարման ընթացքը
13.11.2020 | 21:51

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, այսօր ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացկանյանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նրանք հատուկ ուշադրություն են հատկացրել հակամարտության գոտում մարդասիրական բարդ իրավիճակին:

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլմահ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության գործնական իրականացումը: Անդրադարձ է եղել նաև մի շարք երկկողմ խնդիրներ»,- հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ