«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրանի ԱԳ նախարարը հարևան երկրներին համագործակցության ձեռք է մեկնել

Իրանի ԱԳ նախարարը հարևան երկրներին համագործակցության ձեռք է մեկնել
09.11.2020 | 15:29

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարևան երկրներին ուղղել է «անկեղծ ուղերձ», որ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ Իրանի հետ «միասին հնարավոր կլինի ավելի լավ ապագա կառուցել», գրում է IRNA գործակալությունը:

«Անկեղծ ուղերձ՝ մեր հարևաններին. Թրամփը հեռանալու է 70 օրից, իսկ մենք այստեղ հավերժ ենք մնալու: Անվտանգության ապահովման համար դրսի երկրների վրա հիմնվելը լավ տարբերակ չէ: Ձեռքն ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսության ճանապարհով տարաձայնությունների լուծման համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար»,- իր թվիթերյան էջում գրել է Զարիֆը:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ