«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին
09.11.2020 | 14:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Նա համոզմունք է հայտնել, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Բայդենին` բարօրության և առաջընթացի ճանապարհով ԱՄՆ-ը ու նրա ժողովրդին առաջնորդելու գործունեության մեջ:

Վարչապետն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին. «Ձեր գործունեության ընթացքում Դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:
Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ»: Փաշինյանը հավատացած է` այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում երկու երկրների միջև։


«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների: Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու: Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն», նշել է Նիկոլ Փաշինյանը:


Ավելի վաղ Բայդենին շնորհավորել էին Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետերը, ԵՄ քաղաքական կառույցների ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Գերմանիայի կանցլերը, եվրոպական այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները: Շնորհավորական ուղերձներին էին միացել Իսրայելի և Հնդկաստանի վարչապետերը, արաբական մի շարք երկրների ղեկավարներ:

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ