Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Զարիֆ. Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար

Զարիֆ. Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար
07.11.2020 | 20:49

Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդկային կորուստների և քաղաքացիական անձանց հասցվող վնասների առնչությամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ զրույցում:

«Մենք անհանգստանում ենք նաև ծայրահեղական խմբավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ, և դա սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։ Այդ պատճառով մենք հավատացած ենք, որ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Զարիֆը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը, և Իրանը պատասխանի է սպասում։

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ