«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պուտինը և Մակրոնը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Պուտինը և Մակրոնը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
07.11.2020 | 20:31

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Պուտինն ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ վճռական պայքար մղելու կարևորությունը:

Պուտինը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում շարունակվող մարտերի և Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների մասնակցության կապակցությամբ: Երկու նախագահները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը շարունակելու հանձնառությունը:

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ