«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թրամփը Գերագույն դատարանին կոչ է արել որոշել նախագահական ընտրությունների ելքը

Թրամփը Գերագույն դատարանին կոչ է արել որոշել նախագահական ընտրությունների ելքը
06.11.2020 | 21:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերի 3-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը պետք է որոշի Գերագույն դատարանը: Twitter- ում նախագահը պնդում է, որ ընտրություններիի ժամանակ դիտորդներին թույլ չեն տվել կատարել իրենց գործը, ուստի այդ ժամանակ ընդունված ձայները պետք է անօրինական ճանաչվեն:

«Ես հեշտությամբ հաղթում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններում օրինական ձայներով: Դիտորդներին որևէ կերպ թույլ չեն տվել իրենց գործն անել, ուստի՝ այս ընթացքում ստացված քվեները պետք է ապօրինի համարվեն: ԱՄՆ գերագույն դատարանը պետք է որոշի», - գրել է նա: Թրամփը մի քանի անգամ կոչ էր արել դադարեցնել ձայների հաշվարկը, իսկ ընտրությունների օրից հետո փոստով ստացված քվեաթերթիկներն անվանել էր անօրինական: Նրա կարծիքով, առանցքային նահանգներում իր մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահական չէր:

«Այս կերպ դեմոկրատները փորձում են «գողանալ ընտրությունները»,- վստահ է նախագահը: Թրամփի թիմն ու անձամբ նախագահը մի քանի նահանգներում պահանջում են թույլ տալ հանրապետական դիտորդներին հետևել ձայների հաշվարկին, Վիսկոնսինում, որտեղ թեկնածուների միջև տարբերությունը 1%-ից ցածր է, վերահաշվարկ կատարել: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշում է, որ ընտրություններում զգալի խախտումներ չեն եղել:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ