«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվայում անհասկանալի են անվանել Ալիևի հուզական արձագանքը Լավրովի խոսքերին

Մոսկվայում անհասկանալի են անվանել Ալիևի հուզական արձագանքը Լավրովի խոսքերին
06.11.2020 | 15:55

Ռուսաստանը չի հասկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:


«Ճիշտն ասած, մենք այնքան էլ լավ չենք հասկանում հարգելի Իլհամ Հեյդարի Ալիևի զգացմունքային արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Գուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութերը կամ ներկայացրել են իրենց մեկնաբանությունը», - ասել է գործակալության աղբյուրը:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ