ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 72,45 %-ը

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 72,45 %-ը
01.11.2020 | 15:20

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 72,45 %-ը: ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ձայների 48.51 տոկոսով կրկին առաջատարն է, գրում է ria.ru-ն։ Երկրորդ տեղում ընդդիմադիր «Միասնությունն ուժ է» դաշինքն է՝ 26,15%-ով։ Ըստ նախնական արդյունքների՝ Վրաստանի խորհրդարան կանցնի 5 կուսակցություն և 2 դաշինք՝ «Վրացական երազանք», «Միասնությունն ուժ է», «Եվրոպական Վրաստան», «Հայրենասերների ալյանս», «Լելո», «Գիրչի» և «Ստրատեգիա Ագմաշենեբելի»:


Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով։ 150 պատգամավորական տեղերից 120-ը կընտրվեն կուսակցական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 1 տոկոս է, մեծամասնական թեկնածուներին անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը ։ Կառավարությունը ինքնուրույն կձևավորի այն կուսակցությունը, որը կստանա ընտրողների ձայների 40 տոկոսը։

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ