Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները, պատասխանելով Թրամփի՝ հայերին օգնելու մասին հայտարարության վերաբերյալ Al Arabiya հեռուստաալիքի հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ մեկնաբանել: Այն, որ հայերը ԱՄՆ-ում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերի ԱՄՆ-ը այս գործընթացին, ցույց կտա ժամանակը», - նշել է նա: