ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը
31.10.2020 | 20:33

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին և Ռուսաստանի պատասխանին: Ըստ iLur.am--ի՝ Լևոն Տեր-Պետորսյանը նշել է.

«Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։
Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացեք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ