Ավստրիայում քրիստոնյաները պետք է հնարավորություն ունենան ապահով դավանել իրենց հավատքը, իշխանությունները կշարունակեն վճռականորեն պայքարել քաղաքական իսլամի դեմ՝ հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ արձագանքելով Վիեննայի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակմանը:
«Բոլոր քրիստոնյաները պետք է Ավստրիայում կարողանան ազատորեն և անվտանգ դավանել իրենց հավատքը: Մենք վճռականորեն շարունակելու ենք պայքարը քաղաքական իսլամի դեմ և այստեղ կեղծ հանդուրժողականություն չենք ցուցաբերի: Շնորհակալություն բոլոր ոստիկաններին իրենց աշխատանքի համար»,- ասել է Սեբաստիան Կուրցը: