ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պուտին. Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է գտնել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերի հավասարակշռությունը

Պուտին. Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է գտնել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերի հավասարակշռությունը
29.10.2020 | 22:43

Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռությունը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը VTB Capital-ի «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի լիագումար նիստում:

«Ո՞րն է կամ որտե՞ղ է այդ երկարաժամկետ կարգավորումը (Լեռնային Ղարաբաղում), ինչպես դուք եք հարցրել: Այժմ ես մոտենում եմ ձեր հարցի բուն իմաստին: Այն է՝ գտնել շահերի հավասարակշռություն, որը կհամապատասխանի երկու կողմերին՝ ինչպես ադրբեջանական ժողովրդին, որին անսասան հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հաշվի առնվեն հայ ժողովրդի շահերը», - ասել է Պուտինը: Նա նշել է, որ այնտեղ մարդիկ պետք է իրենց անվտանգ զգան: «Բայց միևնույն ժամանակ հնարավորություններ կստեղծվեին տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար՝ բոլոր ենթակառուցվածքային հնարավորությունների ապաշրջափակումով, որոնք հիմք կդառնան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արդյունավետ զարգացման համար: Այո, և հենց Լեռնային Ղարաբաղը, որտեղ մարդիկ ապրում են բավականին համեստ», - նշել է Պուտինը: Եվ այդ ժամանակ, ըստ նախագահի՝ հնարավոր կլինի, որ այսօրվա ֆորումի շատ մասնակիցներ մասնակցեն այդ տարածքների զարգացմանը, ներդրումներ կատարեն դրանցում:


«Իսկ այնտեղ ներդրումների հարթակներ կան, երկու երկրներում էլ մարդիկ շատ արդյունավետ են, շատ տաղանդավոր: Այս հակամարտությունը, որը տևել է երեք տասնամյակ, չի ստեղծում արդյունավետ զարգացում երկու հակամարտող կողմերի համար», - բացատրել է Պուտինը: Նա ընդգծել է, որ առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Եվ Մինսկի խմբի և նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից մշակված առաջարկների հիման վրա՝ Մինսկի խմբի այլ անդամների մասնակցությամբ, իսկ այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում Թուրքիան և եվրոպական մի շարք երկրներ, համատեղ աշխատանքի հիման վրա, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն: Դա կարելի է անել», - եզրափակել է Պուտինը:

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ