ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի

Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի
27.10.2020 | 22:14

Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի՝ RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է արտաքին առևտրի նախարար Ֆրենկ Ռիեստերը:

«Դա ամենևին օրակարգային չէ: Մենք չենք վարվի այնպես, ինչպես այսօր անում է Թուրքիան»,- RT-ի փոխանցմամբ ասել է նա: Europe 1 ռադիոալիքը հայտնել էր, որ Ֆրանսիան դիտարկում է մի շարք միջոցառումներ՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերի, մասնավորապես՝ սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը:

«Էմանուել Մակրոնի շրջապատում աշխատում են հակահարձակման վրա, որը կարող է սկսել երկու-երեք օրվա ընթացքում: Մեր տեղեկություններով՝ Թուրքիայից Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելուց հետո քննարկվում են պատասխան գործողությունների երեք ուղղություններ: Նախ, բոյկոտի կոչերից հետո Ֆրանսիան մտածում է տնտեսական պատժամիջոցների մասին, օրինակ՝ թուրքական ապրանքների ներկրման սահմանափակում»,- ասվում է ռադիոկայանի կայքում:

Դիտվել է՝ 5665

Մեկնաբանություններ