ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախում սպանվել է սիրիացի ահաբեկիչ Աբու Մարիան

Արցախում սպանվել է սիրիացի ահաբեկիչ Աբու Մարիան
27.10.2020 | 21:51

Արցախում սպանվել է Ադրբեջանի սիրիացի վարձկան Աբու Մարիան՝ Դեյր-էզ-Զոր քաղաքից՝ հայտարարվել է Աֆրինի ազատագրման ուժերի Twitter-ի հաշվում:


Ահաբեկչի մարմինը տեղափոխել են այսօր՝ Թուրքիայի հետ Ջարաբլուսի սահմանային դարպասներով: Մայսար Ալի Մուսա Աբդուլլահ ալ-Ջուբուրին, որը հայտնի է Աբու Մարիա ալ-Քահթանի անունով, իրաքցի իսլամական զինյալ է, որը մասնակցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին: Նա Ջաբհաթ ան-Նուսրայում գտնվող Շուրայի խորհրդի հրամանատարն էր:

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ