ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերգեյ Լավրով. Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները

Սերգեյ Լավրով. Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները
26.10.2020 | 22:16

Անկարան պետք է կատարի ստանձնած պարտականությունները Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակի պահպանման հարցով՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աթենքի լրատվական գործակալությանը հարցազրույցում:


«Հիմնվում ենք նրա վրա, որ թուրքական կողմը, ինչպես մեզ բազմիցս վստահեցրել են, կառաջնորդվի փոխադարձ հարգանքի սկզբունքներով, պատշաճ կվերաբերվի ուղղափառ հավատացյալների զգացմունքներին և կկատարի ստանձնած պարտականությունները՝ օբյեկտի կարգավիճակի հետ կապված բոլոր կանոնները և պայմանները պահպանելու ուղղությամբ, կապահովի լիակատար անվտանգությունը և հասանելիությունը զբոսաշրջիկների և ուխտագնացների համար»,- նշել է Լավրովը:


Նրա խոսքով՝ տաճարի վիճակի գնահատականը որոշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների մոնիտորինգային առաքելությունը: «Հույս ունենք, որ հոկտեմբերի 5-9-ը ստուգումների արդյունքների հիման վրա կներկայացվեն հանձնաժողովի եզրակացությունները, այդ թվում՝ թուրքական կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների որակի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, հավատքի ներկայացուցիչների անխոչընդոտ հասանելիությունը դեպի Սուրբ Սոֆիայի տաճար»,- հավելել է Լավրովը:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ