ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրենկ Փալոնե. ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ

Ֆրենկ Փալոնե. ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ
25.10.2020 | 17:34

ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեն:

«Ես զրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարարի հետ, նա ինձ մանրամասն գնահատական ներկայացրեց Արցախում հակամարտության վերաբերյալ: ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի այնպիսի կարևոր քայլեր, ինչպիսիք են պատժամիջոցների կիրառումը, որպեսզի Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական գրոհայինների օգտագործումը», - գրել է նա:

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ