ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիան հետ է կանչում դեսպանին Անկարայից

Ֆրանսիան հետ է կանչում դեսպանին Անկարայից
25.10.2020 | 17:30

Երեկ Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություններից հետո։ Ֆրանսիան և Թուրքիան վիճում են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում` ծովային իրավունքները Միջերկրականի արևելյան հատվածում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտության շուրջ:

Անկարան այժմ հատկապես վրդովվել է Մակրոնի արշավից՝ պաշտպանելու Ֆրանսիայի աշխարհիկ արժեքները արմատական իսլամից, բանավեճ, որը նոր թափ է ստացավ այս ամիս ուսուցչի սպանությանից հետո։ Ուսուցիչն իր դասարանին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեին պատկերող նկար: «Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չեն: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ընթացքը, քանի որ դա ամեն առումով վտանգավոր է», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար և հանդիպելու է նախագահ Մակրոնին՝ քննարկելու իրավիճակը:


Ելիսեյան պալատի պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ Ֆրանսիան նկատի է առել, որ ուսուցիչ Սամյուել Փաթիին գլխատելուց հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցության և աջակցության մասին հաղորդագրություն չի ստացվել: Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության կապակցությամբ՝ ասելով, թե նրան «հոգեկան վիճակի ստուգումներ» են պետք:
«Ի՞նչ խնդիր ունի Մակրոն կոչվող անհատը իսլամի ու մահմեդականների հետ, - հարցրել է Էրդողանը: - Մակրոնը հոգեկան բուժման կարիք ունի»: Թուրքիայի նախագահը նշել է, որ չի կարծում, թե Մակրոնը հաղթի 2022-ի ընտրություններում:


Ելիսեյան պալատի պաշտոնյան ասել է, որ Էրդողանը երկու ամիս ժամանակ ունի պատասխանելու դիրքորոշման փոփոխության պահանջներին և վերջ տալու իր «վտանգավոր արկածներին» Միջերկրական ծովի արևելքում և «անպատասխանատու պահվածքին» Ղարաբաղի հարցում, որտեղ Անկարան ուժեղ աջակցում է Բաքվին: «Միջոցառումներ պետք է ձեռնարկվեն մինչև տարեվերջ», - շեշտել է նա:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ