ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մինսկի խմբի ՌԴ համանախագահը մեկնել է Վաշինգտոն

Մինսկի խմբի ՌԴ համանախագահը մեկնել է Վաշինգտոն
23.10.2020 | 14:34

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը երեկոյան մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ղարաբաղյան բանակցություններին: «Հատուկ հանձնարարություններով մեր դեսպան Իգոր Պոպովը ուղևորվել է Վաշինգտոն, այնտեղ նախատեսված են ԱՄՆ ներկայացուցիչների հետ մասնագիտական խորը շփումներ Ղարաբաղի հարցով, կլինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,- ասել է Ռյաբկովը:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ