ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյան. ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը հայկական կողմի համար ընդունելի է

Նիկոլ Փաշինյան. ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը հայկական կողմի համար ընդունելի է
23.10.2020 | 14:33

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները, ռուսական «Ինտերֆաքս»-ին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում հայկական կողմի պատկերացումների հետ։ Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը», - ասել է նա:

«Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և վարձկանները, և ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ»,- նշել է Հայաստանի վարչապետը: Փաշինյանն ընդգծել է, որ «շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: «Առաջին գործը, որ մենք պետք անենք, գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է: Ահաբեկիչների ներկայությունը կոնկրետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար», - հավելել է նա:

«Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:


«Ինտերֆաքս»-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը և Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին, վարչապետը պատասխանել է. «Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը»:
Անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օկտայի հայտարարությանը՝ եթե Ադրբեջանը իրենց դիմի օգնության համար, Անկարան կարող է և զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը նշեց՝ նրանք արդեն ուղարկել են իրենց զորքը:

«Դա ընդամենը պաշտոնական և ոչ պաշտոնական ձևակերպումների հարց է: Եվ Ֆուադ Օկտայի հայտարարությունը Թուրքիայի պատասխանն է այս տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների ներկայության հարցի հետ կապված քննարկումներին», - ասաց վարչապետը: Արցախի անկախության ճանաչման մասին վարչապետն ասաց, որ Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Վարչապետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին «փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործընթացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի»:
Վարչապետը նաև նշել է, որ պատերազմը բացասական ազդեցություն ունի տնտեսության վրա: «Քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ