ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Իրանում ՀՀ դեսպանը Կատարի դեսպանի հետ քննարկել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Իրանում ՀՀ դեսպանը Կատարի դեսպանի հետ քննարկել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
22.10.2020 | 13:04

Հոկտեմբերի 21-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որ նրան փոխանցեց Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահին։ Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ