ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ առճակատման կգնա՞

Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ առճակատման կգնա՞
21.10.2020 | 21:27

Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման քայլին կոչ է անում «Հանրապետական» կուսակցությունից սենատոր Վալերի Բուայեն: Նրա խոսքով, ԼՂ-ում Ադրբեջանի «հարձակմանը» հակազդել նշանակում է հակազդել «Եվրոպայում թուրքական իսլամիզմի տարածմանը», փոխանցում է Свободная Пресса-ն:

Այս պահին ԼՂ անկախությունը ճանաչել են միայն Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը: Սակայն դրանք միջազգային հանրության կողմից ամբողջապես չճանաչված պետություններ են: Ի՞նչ կլինի, եթե նման քայլ անի Ֆրանսիան, որն այդ կերպ վիճաբանություն կունենա ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև սրացում կսկսվի Թուրքիայի հետ: Իրավիճակը մեկնաբանել է Եվգենի Պրիմակովի անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Պավել Տիմոֆևը: «Իրականում, այստեղ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, քանի որ խնդիրը մի քանի մակարդակի վրա է: Առաջինը՝ ներքաղաքական: Բուայեն ներկայացնում է հանրապետականների կուսակցությունը: Եվ, հավանաբար, այդ կուսակցությունը կարող է ընդունել նրա առաջարկած փաստաթուղթը Սենատի շրջանակում, առավել ևս, նրանք մեծամասնությունն են: Սակայն դա չի նշանակում, որ գործադիր իշխանությունը նկատի կունենա և կհետևի այդ բանաձևին: Թեև նախագահ Մակրոնի կուսակցության և հանրապետականների օրակարգը մի շարք հարցերում համընկնում է, սակայն ոչ բոլոր հարցերում»,- նշել է փորձագետը: Տիմոֆևի կարծիքով՝ Հայաստանը պետք է առաջինն ընդունի ԼՂ անկախությունը, եթե ցանկանում է, որ դա անեն մյուսները: Սակայան կա նաև այլ կարևոր կետ:

«Ֆրանսիան, թեև հպարտանում է որոշումներ կայացնելու իր ինքնուրույնությամբ, վերջին շրջանում շատ հաճախ իր գործողությունները համաձայնեցնում է ԵՄ այլ անդամների հետ: Առաջին հերթին Գերմանիայի հետ: Մանավանդ, երբ խոսքը նման լուրջ հարցին է վերաբերվում»,- կարծում է մասնագետը: Փարիզի և Անկարայի վիճաբանությունները կապված են ոչ միայն ԼՂ-ի հետ: Երկու երկրների միջև վերջին շրջանում տարաձայնություններ սկսվել են մի շարք տարածաշրջանային ճգնաժամերի շուրջ: Դա Սիրիան և Լիբիան են: Եվ հունա-կիպրա-թուրքական վեճը Միջերկրական ծովի շրջանում: Այդ պատճառով էլ այս նոր սրացումը Թուրքիայի հետ հարաբերություններում, հավանաբար, ցավոտ կլինի: Սակայն փորձագետը կարծում է, որ լրջորեն չի փոխի ամբողջ իրավիճակը, քանի որ նման միտումն արդեն շարունակվում է մի քանի տարի:


«Կարծում եմ, լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի սրվել: Սակայն, հասկանում եք, Ֆրանսիայի համար ԼՂ-ն և ամբողջ Կովկասը ոչ առաջնային կարևորության մի շրջան է: Այդ պատճառով էլ պատկերացնել, որ Փարիզը պատրաստ է այնտեղ ուղարկել ինչ-որ ռազմական ուժեր, դա ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է, ընդ որում՝ գիտական»,- կարծում է Տիմոֆևը:
Առավել հավանական է բախումը Արևելյան Միջերկրականի առումով, քանի որ Ֆրանսիայի համար այդ շրջանը մեծ դեր է խաղում անվտանգության տեսանկյունից:


Մինչդեռ «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, արևելագետ Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ Փարիզը կճանաչի ԼՂ անկախությունը: «Արդեն իսկ այդ առաջարկը հարված է Ալիևին մեջքից: Ֆրանսիացի սենատորը հետևել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի օրինակին 2016թ. ապրիլյան «քառօրյա պատերազմից հետո»: Այն ժամանակ, որոշ տվյալների համաձայն, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ժողովին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ զինված հակամարտությունից դուրս գալու համար: Եվ Քերին զգուշացրել էր Ալիևին, որ եթե նա չգա Վիեննա, իրենք կճանաչեն ԼՂ անկախությունը: Ալիևն անմիջապես մեկնել է: Եվ հետագայում նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել էր, որ «իրենց վրա ճնշում են գործադրում»՝ ԼՂ անկախության ճանաչման նպատակով: Նա, սակայն, չէր նշել Քերիի անունը»,- պատմել է փորձագետը: Նրա կարծիքով, այժմ, երբ ֆրանսիացիները բարձրացրել են այս հարցը, դրդում են Ալիևին բանակցությունների գնալ:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ