ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵԱՏՄ-ից ներմուծվող և պետությանը հանձնվող ապրանքները կազատվեն հարկերից

ԵԱՏՄ-ից ներմուծվող և պետությանը հանձնվող ապրանքները կազատվեն հարկերից
21.10.2020 | 21:26

Աժ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն՝ 74 ձայնով ընդունվեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրած ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու նախագիծը: Փոխնախարարը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում, ընդունվել են պատգամավորների առաջարկները, որոնցից մեկը՝ նախագծով կարգավորել նաև մինչ օրենքի ուժի մեջ մտնելը ներմուծված ապրանքների համար արդեն իսկ վճարված արժեքի հարկի գումարները չվերաձևակերպելու առաջարկն է:

Նա նշել է, որ նախագծով առաջարկվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ և գործընթացը լինի օպերատիվ: Նախագծի նպատակն է աջակցությունը հասցեական և արդյունավետ դարձնել, ապրանքների ցանկը կսահմանվի: Արման Պողոսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներին, իսկ երբ ներմուծումը կատարվում է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, կա կիրառական և արդյունավետ միջոց այդ ապրանքները հարկերից ազատելու համար ներմուծողը կարող է հրաժարվել՝ հօգուտ պետության:


Նախկինում ապրանքներ բերած և հարկեր վճարած ապրանքների մասին Արման Պողոսյանն ասաց, որ այդ կազմակերպությունները ոչ թե հետ կստանան հարկերը, այլ կծախսագրվեն, այսինքն՝ կմիացնեն իրենց ապրանքների ձեռքբերման ծախսերին:

Դիտվել է՝ 5447

Մեկնաբանություններ